Ինչ եղավ Արթուր Մկրտչյանի աշխատասենյակում ընտրվելուց 3-4 օր հետո

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առիթը կունենամ պատմելու, թե ինչ էր տեղի ունենում 1991 թ. օգոստոսին Հայաստանում ու Արցախում, երբ Հայաստանը պատրաստվում էր անկախության հանրաքվեին։ Կպատմեմ նաև, թե ինչ տեղի ունեցավ Արցախում և ինչպես եղավ, որ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց դաշնակցական Արթուր Մկրտչյանը ձայների ճնշող մեծամասնությամբ։ Իսկ հիմա պատմեմ մի փոքր պատմական դրվագ, թե ինչ եղավ Արթուր Մկրտչյանի աշխատասենյակում ընտրվելուց 3-4 օր հետո։ Իմ կողմից հարգված Լեոնարդ Պետրոսյանը, ով այդ ժամանակ ԼՂԻՄ մարզային խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, աշխատասենյակը դատարկել էր, որպեսզի հանձնի Արթուր Մկրտչյանին։ Երբ մտանք աշխատասենյակ, ես սկսեցի ստուգել բոլոր դարակները, դատարկ դարակներում նկատեցի մի տպագիր 4-5 էջանոց փաստաթուղթ։ Փաստաթուղթը այսպես կոչված վտարանդի կառավարությանն էր վերաբերում։ Կառավարության անդամների ցուցակը աղոտ եմ հիշում, բայց կարդացի անուններ՝ Գալինա Ստարավոյտովա, Հայկ Քոթանջյան, Զորի Բալայան, Գդլյան ու էլի շատ ու շատ ազգանուններ։ Կարճ ներկայացված էր վտարանդի կառավարության գործողությունները Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Փաստաթուղթը թողեցի դարակում ու սկսեցի փնտրել Լեոնարդին։ Մարտի կեսերին Լեոնարդը Հայաստանից եկավ Արցախ ու հանդիպեց Արթուր Մկրտչյանին։ Կատակով ասացի, որ Լեոնարդ Գեորգիի, գիտեմ՝ հատուկ եք թողել փաստաթուղթը դարակում, ես այն ամբողջությամբ ուսումնասիրել եմ։ Նա ժպտաց ու ասաց. «Դուք՝ դաշնակներդ, շատ լուրջ եք վերաբերվել ԼՂՀ անկախությանը։ Այդ անցկացված հանրաքվեն և Գերագույն խորհրդի ընտրությունները պիտի ավարտվեին վտարանդի կառավարության ձևավորմամբ։ Ամեն դեպքում Արթուրին և Դաշնակցությանը մաղթում եմ հաջողություն»։ Հ.գ. կարծում եմ վտարանդի կառավարության մի շարք անդամներ կօգտագործեն առիթը՝ ողջ ճշմարտությունը ներկայացնելու հասարակությանը։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am