«Հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը». մի շարք ՀԿ-ներ դիմել են վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ, Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։ Սրանք բոլորն էլ առաջնահերթություններ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր ու ժամանակ։ Բայց թվարկված առաջնահերթություններից մեկի՝ քաղբանտարկյալների դեպքում դանդաղելու իրավունք չունենք։ Մարդու իրավունքների ոլորտն անհապաղ քայլեր է պահանջում։ Լուրջ ու շտապ անդրադարձ պետք է լինի ազատազրկման վայրերին։ Դրանք պետք է բեռնաթափվեն։ Պետք է բարելավել պահման պայմանները կալանավայրերում։ Պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվի ցմահ դատապարտվածների խնդիրը։ Անթույլատրելի է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտել եւ մեկընդմիշտ ջնջել նրանց ու մոռանալ։ Պետք է սկսել Հայաստանում եղած քաղբանտարկյալների արդարացման գործընթաց։ Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը, իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում, և այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։ Նրա ու նրա ընկերների նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն և հրապարակվել է արարքին ակնհայտ անհամաչափ դատավճիռ։ Կարծում ենք՝ քաղբանտարկյալի կողմից իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճռի վերացման և իր արդարացման պահանջը տրամաբանական է և Ձեր կողմից համապատասխան դիրքորոշման հնչեցումը ընկալվելու է ոչ թե որպես դատական իշխանությունների ուղղորդում, այլ հանրային հիմնավոր ակնկալիքների արտահայտում, որը նպաստելու է խնդրի իրավաբանական լուծմանը։ Պետք է վերացվի քաղբանտարկյալի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը, նա պետք է արդարացվի և ազատ արձակվի։ Դիմում ենք ձեզ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի և անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլևս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։ Վարդան Հարությունյան Իրավունքի և ազատության կենտրոն Բորիս Նավասարդյան Երևանի մամուլի ակումբ Ավետիք Իշխանյան Հայաստանի հելսինկյան կոմիտե Արթուր Սաքունց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Լեւոն Բարսեղյան Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Սոնա Այվազյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am