«Սասնա ծռեր»-ն ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք: Այդ հանրահավաքը շատ կարևոր մի հանգրվան է մեր ազգի և պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում: Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում: Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի Մայր Հայրենիքին, և երկրում անվերադարձ հաստատված կլինեն ստեղծագործ մարդու ունակությունների դրսևորման ազատ դաշտ ապահովող պետական կառավարման համակարգ և հասարակական հարաբերություններ: Այս գործընթացում սպասվող հաջորդ ամենակարևոր հանգրվանը ազատ և արդար ընտրությունների կայացումն է: Իշխանությունը կորցրած քրեաօլիգարխիան և նրան հովանավորող կայսերական տերությունը, գիտակցելով, որ ներկա պայմաններում ընտրությունների կայացումը համազոր է լինելու իրենց լծակների ամբողջական կորստին, վերջին հուսահատ ճիգերն են ի գործ դնում՝ նպատակ ունենալով հետ շրջել պատմության անիվը: Նման, թեկուզ և՝ անհավանական զարգացում բացառելու առումով օգոստոսի 17-ի հանրահավաքն ունի համազգային նշանակություն և դրան մասնակցելը յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու ազգային-քաղաքացիական պարտքն է: Հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման և Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլև՝ համազգային միասնության, ուժի և վճռականության հաղթահանդես: Հանրահավաքը պետք է ցույց տա, որ մենք ենք մեր երկրի ու ապագայի տերը, որ Հայաստանի ինքնիշխանության գործընթացն անշրջելի է, Արցախի ազատագրմամբ սկսված Հայրենիքի ամբողջական վերատիրացումը և հայության համամարդկային առաքելության վերաստանձնումը մեր կյանքի իմաստն ու հիմնական նպատակն է, իսկ մենք այդ ամենի կենդանի ժառանգորդներն ու զինվորներն ենք: Ուստի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, կոչ ենք անում մեկ մարդու նման մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Մյուս կողմից, վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը և Արցախը լիարժեք իրավունքով և պատասխանատվությամբ իր տեղը գրավի միացյալ Հայրենիքի գրկում: Այս հանգամանքն առավել կարևորություն է ստանում այս օրերին, երբ Արցախն ու հատկապես ազատագրված տարածքների գործոնը լկտիաբար շահարկվում են ռեվանշիստ ուժերի կողմից: Ուստի կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին և առողջ քաղաքական նախաձեռնություններին և խմբավորումներին նույն օրը և նույն ժամին հանրահավաք կայացնել Ստեփանակերտում: Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն Սասնա Ծռեր խմբավորում 6-ը օգոստոսի 2018թ. ք. Երևան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am