Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել։ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայող Արմեն Հովակիմյանի մահվան վերաբերյալ:
Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք:
Փրկարարական աշխատանքների արդյունքում «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտի բնակիչ, 43-ամյա Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի բնակիչ, 36-ամյա Արմեն Հովակիմյանի դիերը: Նշենք, որ Հովակիմյանը պայմանագրային զինծառայող է:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 36-ամյա Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը