Հայաստանի հարևանի հետ խոսակցությունը փափկեց

Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահ Թրամփին հարց են տվել՝ արդյո՞ք պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Ես հավատում եմ հանդիպումներին, հատկապես երբ խոսքը հնարավոր պատերազմների, մարդկանց մահվան, սովի և այլ նման հարցերի մասին է, հանդիպումների մեջ վատ բան չկա»,- պատասխանել է Թրամփը, շարունակելով․ «Ես անպայման կհանդիպեի իրանցիների հետ, եթե նրանք ցանկանային հանդիպել: Ես չգիտեմ՝ արդյո՞ք նրանք դրան պատրաստ են: Այժմ նրանք ոչ դյուրին ժամանակներ են ապրում: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած ժամանակ, երբ նրանք ցանկանան»: Հարցին՝ առաջադրելու՞ եք հանդիպման համար որևէ նախապայման, նախագահ Թրամփը պատասխանել է․ «Ոչ մի նախապայման: Երբ նրանք ցանկանան, ես կհանդիպեմ»: Երկխոսության մասին Վաշինգտոնից հնչող այս հայտարարություններին պաշտոնական Թեհրանի արձագանքը չուշացավ: Իրանի իշխանությունները, սակայն, Թրամփի հետ հանդիպման համար նախապայմաններ են առաջ քաշում: ԻԻՀ նախագահ Ռոհանիի խորհրդական Համիդ Աբութալեբին «Թվիթերում» հետևյալ գրառումն է արել․ «Հարգանք իրանի ժողովրդի նկատմամբ, թշնամության նվազեցում և վերադարձ միջուկային գործարքին՝ ահա այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, որպեսզի բացվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների խութերով լի ճանապարհը»: Փաստացի Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հստակ հասկացրել է, որ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները կարող են տեղի ունենալ, եթե ԱՄՆ-ն միջուկային գործարք վերադառնա։ Հիշեցնենք, որր Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այս տարվա մայիսին, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015թ. Իրանի և գերտերությունների միջև կնքված, այսպես կոչված, միջուկային գործարքից դուրս գալու մասին: Բացի այդ Վաշինգտոնը վերականգնեց ու խստացրեց Թեհրանի դեմ պատժամիջոցները, նախազգուշացնելով նաև, որ կպատժի այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում կամ բիզնես գործունեություն կծավալեն այդ երկրի հետ: Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք կնքված միջուկային համաձայնագիրը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Թեհրանի միջուկային նկրտումները, այլև Իրանին հնարավորություն ընձեռեց ընդհատակում զարգացնել ռազմական ներուժը՝ այդպիսով նպաստելով ահաբեկչության տարածմանը: Տարիներ տևած բանակցությունների արդյունքում Իրանը և հինգ գերտերությունները պայմանավորվել էին հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Իրանը երկարաժամկետ ապագայում պետք է հրաժարվեր ուրանի հարստացման ծրագրից: Հինգ գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին՝ վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքն ու ապասառեցրել են Իսլամական Հանրապետության՝ շուրջ 100 միլիարդ դոլարի գումարներն արևմտյան բանկերում: Այդ գործարքի ընդդիմախոսների հիմնական առարկությունը վերաբերում է ուրանի հարստացման սահմանափակումների վերացմանը: Պայմանագրի համաձայն՝ 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ արդեն 15 տարի անց, փորձագետների հաշվարկներով, Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվել միջուկային զենքի ստեղծմանը: Պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո գործարքի մասնակից մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Չինաստանը շարունակում են հավատարիմ մնալ այդ փաստաթղթին, փորձելով լուծումներ գտնել օգոստոսից ուժի մեջ մտնող՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր վնասները մեղմելու համար: Ահա, Թրամփը հնարավոր է համարում առանց նախապայմանների Ռուհանիի հետ հանդիպումը: Թեհրանը ԱՄՆ–ի հետ բանակցությունների պայմաններ է թելադրում՝ իրանի ժողովրդի նկատմամբ հարգանքը, թշնամական վերաբերմունքից հրաժարվելը և միջուկային գործարքին վերադառնալը։ Ամեն դեպքում, Թրամփի հետընտրական կոշտ տոնայնությունը փոխվում է, նա վերջին ամիսների կոշտ փոխհրաձգությունից հետո հստակ հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահի հետ, ասել է թե՝ բանակցությունների օրակարգի է պատրաստ։ Բայց հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին Թրամփի հայտարարությունից հետո նշեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ «Պարոն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և չի ընդունի հանդիպման ձեր առաջարկը»,– ասել է Ջաֆարին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am