Դրա մասին իմացել եմ պաշտոնիցս ազատվելուց երկու ամիս անց

Հայ պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ազգային հերոս համարվող Ալլահվերդի Բագիրովի՝ Ակնայի (նախկինում Աղդամ) տարածքում նոր հուշաքարի (ոչ տապանաքարի) տեղադրումն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները հասարակության վրդովմունքն են առաջացրել, ցանկանում եմ տեղեկացնել հետևյալը. 2018 թվականի մարտի վերջին խնդրանքով ինձ է դիմել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, տեղեկացնելով, որ պատրաստվում է ինչ-որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հարցազրույցներ անել, կրկնում եմ՝ հարցազրույցներ անել, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախյան շարժման մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ Ադրբեջանի հերոս Ալլահվերդի Բագիրովի մասին: Ես ասել եմ, որ նախկինում էլ նման հարցազրույցներ եղել են, այդ թեմայով չկան իրավական սահմանափակումներ և այդ հարցում ԱԱԾ-ն չի կարող որևէ սահմանափակում մտցնել, սակայն նշել եմ, որ այդպիսի նախաձեռնությունները կարող են բարոյական հարթությունում ոչ ճիշտ ընկալվել: Խանումյանի խնդրանքով խոսել եմ նաև Ռազմիկ Պետրոսյանի հետ և ասել, որ հարցազրույց տալու հետ կապված որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, առավել ևս, որ նախկինում ևս Պետրոսյանը նման հարցազրույցներ տվել է: Ինչ վերաբերում է այդ ծրագրի շրջանակներում տեղադրված հուշաքարին, ապա դրա մասին իմացել եմ օրեր առաջ, ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Օսիպյանի կողմից ցանցում շրջանառած տեսանյութից՝ պաշտոնիցս ազատվելուց երկու ամիս անց: Թեմայի շուրջ հետագա եզրակացությունները թողնում եմ ձեզ»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am