«Ինչու՞, մեր ո՞ր մեղքի համար». Լևոն Տեր-Պետրոսյանի ուսուցչուհու նամակը

Սվետլանա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կցանկանայի մեջ բերել անչափ հուզիչ մի նամակից հատված, որը այն տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին էր հղել նրա ուսուցչուհին .«...ինչպե՞ս չես կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչպես է տառապում մի ժողովուրդ, որը սեփական արյան գնով քեզ գահի արժանացրեց, որ այսօր այդ նույն ժողովուրդը հեծծի քաղցից ու աղքատությունից: Մեզ դարձրել ես ընչազուրկ, բառիս ամենալայն իմաստով: Քեզ հայտնի է, թե մեր թոշակը, թե հարկ ու տուրքը, թե դեղերի արժեքը, ինչու՞ չեք տեսնում ժողովրդի ընչազուրկ վիճակը... Նորություն չէ,որ ասում են 2950 դրամ թոշակ 50 տարվա աշխատանքի դիմաց և այսքան բարձր հարկ ու տուրքեր: Էներգիայի վարձը, որը ինչպես քննադատվեց Ազգային ժողովում, վաճառվում է ինքնարժեքից 14 անգամ ավելի: Լսվա՞ծ բան է: Ինչու՞, մեր ո՞ր մեղքի համար...Մի՞թե խելքը գլխին մեկը չկար Ակադեմիայում, համալսարանում, որ Հրանտ Բագրատյանին վստահեցիր հանրապետրության ներկան ու ապագան: Ժողովուրդը չգիտի, թե ինչպես որակի նրան: ...Տղաս, հողն է մեզ կերկրողը, հողը կսիրեն,կփայփայեն, կջրեն:Հողամաս ունեցողները աղի արցունք են թափում: Տարիներ շարունակ անապատը քրտինքով դարձրինք պարտեզ, բուրաստան, այսօր նորից այն դարձավ անապատ, ինչու՞ տղաս: ...Անցյալ շաբաթ ելույթ ունեցար «Շամիրամ»-ում, նախընտրական ժողով էր: Ելույթիդ հատկապես այն մասը, որ ասացիր՝ հրաշքների չհավատաք, ով որ կխոստանա: Իսկ ժողովուրդն ասում է, հրաշքների ամեն օր է, որ հանդիպում ենք: Բա հրաշք չէ՞, որ դաշտ ու այգի անապատ են դառնում, մի՞թե հրաշք չէր, որ մթության մեջ խարխափեցինք տարիներ շարունակ, հրաշք չէ՞ր արդյոք, ցրտից սառած, մղկտացող թոռներին տաքացնելու համար արցունքն աչքերին, սրտի ցավով ծառ կտրող պապի արարքը: Հրաշք չէ՞ արդյոք, որ 50 տարի իր ժողովրդին ծառայած աշխատավորը, մանկավարժը ուշաթափ լինի եփած մսի հոտից: Այս բոլորը հրաշքներ են, սև հրաշքներ, որ իրագործվեց այն օրից, երբ իշխանությունը տվեցինք քո ձեռքը... Տղաս, կառչիր մեր ազգի արմատներից...»: Սմբատ Հովսեփյան «ՀՀՇ-ն և Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը» գրքից»:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am