Սրտի արատով նորածնին հաջողվել է փրկել 3D տեխնոլոգիայի շնորհիվ

  Չինացի բժիշկները հաջողությամբ վիրահատել են սրտի բնածին ծանր արատով տառապող ինը ամսական նորածնին: Երեխայի օրգանի 3D տպագրական նմուշը վիրահատության ընթացքում օգտագործվել է որպես ակնառու ուղեցույց: Երեխայի սրտի վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է  մարտի 11-ին: Ընդ որում, օրգանի նմուշի օգտագործումը բժշկական պրակտիկայում  3D տպագրության տեխնոլոգիաների հնարավորությունների աստիճանական ընդլայնման եւս մի կարեւոր փուլ է ներկայացնում: Համարյա մեկ տարի առաջ Չինաստանում  եռաչափ  տպագրության օգնությամբ սրտի հաջող վիրահատությունների առաջին շարքն էր իրականացվել. նախ հուլիսին` Ցզյանսու նահանգում, իսկ հետո` Անհոյ նահանգի վիրաբույժների կողմից: Վիրահատական հերթական համանման միջամտությունն այս անգամ կատարվել է Ցզիլին նահանգում: Ինը ամսական տղան, որի քաշը վիրահատությունից առաջ ընդամենը   5,6 կգ էր, հիվանդանոց էր տեղափոխվել «սրտի բնածին արատ» ախտորոշմամբ: Դա տեղի էր ունեցել նրա ծննդից կարճ ժամանակ անց, երբ բժիշկները նկատել էին, որ երեխան շնչահեղձություն ունի: Արատը շատ հազվագյուտ եւ բարդ էր, - ասել է Ցզիլինի Ժողովրդական հիվանդանոցում Մանկական սրտավիրաբուժական կենտրոնի գլխավոր վիրաբույժ եւ տնօրեն Չժան Սյուցինը: Մենք էական բարդությունների բախվեցինք դեռեւս վիրահատության պլանավորման փուլում»: Պարզվել է, որ նորածնի մոտ անկանոն են տեղաբաշխված թոքերի բոլոր չորս  զարկերակները, որոնցով արյուն է հասնում ձախ նախասրտին:  Բացի այդ, նրա մոտ միջնախասրտային միջնապատի արատ էր հայտնաբերվել, որը խոչընդոտում էր երկու նախասրտերի միջեւ արյան հոսքին: Նման լուրջ խնդիրների պարագայում գործնականում շանսեր չկային, որ երեխան ողջ կմնա: Չէր կարելի տղայի փոքրիկ օրգանիզմը ավանդական մոտեցմամբ վիրահատական միջամտությունների ենթարկել, այդ պատճառով բժիշկները որոշել են  3D տպագրությունն օգտագործել, որն արդեն ցույց  էր տվել նման դեպքերում իր արդյունավետությունը: Չժանի խոսքով, հիվանդի սրտի 3D պատճենը վերարտադրում էր նրա բոլոր արատները.  «Նմուշն աչքի առաջ ունենալով` մենք ճշգրտորեն գիտեինք, թե ինչ պիտի անենք` ընդհուպ մինչեւ այն, թե ինչ երկարություն պիտի ունենար յուրաքանչյուր կտրվածքը: Դա մեզ թույլ տվեց վիրահատությունն ավարտել երկու անգամ ավելի արագ, քան սպասում էինք»: Այժմ տղան վերականգնվում է ընդհանուր հիվանդասենյակում, վերականգնումից հետո կկարողանա երկար եւ առողջ կյանք վարել:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթին տեղափոխել են հիվանդանոց Տեր Հովհաննեսի աղոթքը՝ հերոսածին Խաչիկ Մանուկյանի որդու՝ Վաչագանի շիրիմին (video) Թրամփը հայտնել է ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մտադրության մասին. Telegraph Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի օրոք հայ տղաներին սպա*ում են ոչ միայն պատերազմում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) #ՈՒՂԻՂ. Նիկո՛լ, քո տղով չչափես, այ սենց հայ տղերք կան. արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Դավիթին կալանք տված Մնացական Մարտիրոսյա՛ն, մարդասիրություն ընդհանրապես չունե՞ս․ Նարե Սիմոնյան (video) #ՀԻՄԱ․ Ես չեմ ուզում քֆուր տալ, բայց իմացե՛ք՝ փախուստ չեք ունենալու․ Համբիկ Սասունյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին (video) Ինչ է ասել 18-ամյա Դավիթ Մինասյանը փաստաբանին (video) Ավինյան, եկեք կրուտիտ եղեք․ Մեսրոպ Մանուկյանը խայտառակեց քաղաքային իշխանությանը (video) Ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից ցածր մինչև 1 աստիճան, տեղումների քանակը՝ նորմային մոտ Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ո՞ւմ խղճին է սա, Դավիթին զրկեցին դպրոցն ավարտելու հնարավորությունից. 2-5 տարի ազատազրկում է սպառնում (video) Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ. Տեր Ավետիք Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվեց Փաշինյանի հետ եկեղեցում միջադեպի հետևանքով (video) Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը Վաշինգտոնը տեսնում է Իրանի հետ պատերազմի «վերջնագիծը»․ Ռուբիո 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց Հրապարակվում է Փաշինյանի միջադեպով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը Ես բժշկուհի եմ, խնդրում եմ՝ թույլ տվեք տղայիս տանը տիրություն անեմ․ Դավիթի մայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am