Չկա այնպիսի պաշտոն ու աշխատանք, հանուն որի ես պատրաստ եմ գործարքի գնալ խղճիս հետ

Իմ հարգելի կոլեգան՝ «Օրակարգի» տնօրեն Vahagn Tevosyan-ը, երեկ անդրադարձել էր ինձ ու իմ գրառմանը։ Սիրելի՛ Վահագն, նախ՝ ցանկանում եմ տեխնիկական ճշտում անել․ դա անձամբ քո՞, թե՞ իշխանական թիմի դիրքորոշումն է, որովհետև դա էական է։ Քանի որ դա էական է, պատասխանեմ այնպես, որ բավարար պատասխան հնչի թե՛ միայն քո դիրքորոշում լինելու դեպքում, թե՛ թիմային դիրքորոշում լինելու դեպքում։ Նախևառաջ, ուզում եմ շեշտել, որ, անկախ զբաղեցրած պաշտոնից, ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ՝ օժտված սահմանադրական իրավունքներով ու «ծանրաբեռնված» մի շարք պատասխանատվություններով։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ազատ եմ ունենալ մտահոգություններ, տագնապներ, կարծիքներ ու տեսակետներ։ Ավելին ասեմ՝ դրանց մի մասը կարող է լինել նաև սխալ ու չիրականանալ, բայց դա չի նշանակում, որ ես դրա իրավունքը չունեմ։ Որպես Հանրային ռադիոյի փոխտնօրեն՝ ես, բացի օրենքներից, նաև «ծանրաբեռնված եմ» մասնագիտական էթիկայի նորմերով, որոնցից մեկն էլ այն է, որ ես հնարավորինս զերծ պետք է մնամ այնպիսի կարծիքներ ու տեսակետներ հայտնելուց, որոնք հակապետական են ու վնասում են Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա անդրադառնամ բուն կռվախնձորին։ Վնասո՞ւմ է արդյոք , Հայաստանի Հանրապետությանը ու առհասարակ՝ արդյո՞ք հակապետական քարոզչություն է իմ չարաբաստիկ գրառումը, որտեղ ես առանց անուններ նշելու իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնում, Հայաստանի Հանրապետությանը ու առհասարակ՝ արդյո՞ք այն հակապետական քարոզչություն է։ Վստահ եմ ու պնդում եմ, որ չի վնասում։ Վնասո՞ւմ է կամ տհաճ կարո՞ղ է լինել արդյոք այն գործող իշխանությունների համար։ Ըստ ամենայնի՝ այո։ Եվ այստեղ մի կարևորագույն հարց․ արդյո՞ք ՀՀ իշխանություններ ու/կամ Նիկոլ Փաշինյան ասվածները նույնիմաստ են պետություն ու Հայաստանի Հանրապետություն ասվածների հետ։ Պնդում եմ, որ ոչ։ Արդյո՞ք մտահոգություն հայտնելը, ընդ որում՝ զերծ մնալով հաստատական պնդումներից ու անվանարկումներից, օրենքի խախտում է։ Կրկին կպնդեմ, որ ոչ։ Ելնելով վերոգրյալից՝ ես համոզված եմ, որ չեմ խախտել ոչ մի օրենսդրական ու էթիկական նորմ։ Սիրելի՛ Վահագն, դու ինձ հորդորում ես ներողություն խնդրել ու/կամ ազատման դիմում գրել և որպես փաստարկ՝ բերում ես քո օրինակը և հավելում ես, որ կա «ուրեմն՝ մի բան գիտի»-ի կոնտեքստ։ Ինձ համար դա հասկանալի չէ, որովհետև, ի տարբերություն քեզ, ես իմ պաշտոնով պարտական չեմ ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանական թիմի որևէ այլ ներկայացուցչի։ Ի տարբերություն քեզ՝ ես ոչ մի բարոյական պարտավորություն էլ չունեմ նրանց հանդեպ, որ մտածեմ, որ իմ որևէ կարծիք կամ մտահոգություն կարող է դուր չգալ նրանցից որևէ մեկին, ուստի պետք է ներողություն խնդրել։ Ավելին ասեմ՝ որպես հետևողականությունը խիստ կարևորող մարդ՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նույն այդ կոնտեքստն ու պաշտոնյային հարիր լինել-չլինելու հարցը չէր բարձրաձայնվում քո կողմից, երբ առնվազն ոչ պակաս ռիսկային ու հնչեղ հայտարարություն էր արվում առաջին փոխվարչապետի խոսնակի կողմից, ինչո՞ւ չտեսա քո մտահոգությունները, որ նույն առաջին փոխվարչապետը, ի հեճուկս իր պաշտոնական դիրքի ու կոնտեքստի, պոլեմիկայի մեջ էր մտել ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ։ Վստահ եմ, որ ինչ-որ պատասխաններ ունես բերված օրինակների պարագայում, բայց անձամբ ինձ համար այդ դրվագներն ու ինձ ուղղված քո գրառումը դասական անհետևողականության դրսևորում եմ համարում։ Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն ու ազատման դիմում գրելուն, ապա նշեմ, որ ես չեմ կարծում, որ այնպիսի մի բան եմ արել, որի համար որևէ մեկից պետք է ներողություն խնդրել։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը, որը ոչ զանցանք է, ոչ էլ հանցանք։ Եթե իշխանական թիմը համարում է, որ իմ՝ ազատ կարծիք արտահայտելու իրավունքը խախտում է իմ աշխատանքային պայմանագրի նորմերը, ապա թող ազատեն ինձ աշխատանքից ու ֆիքսեն, որ այսուհետ իշխանությունների ու դրա առանձին ներկայացուցիչների հասցեին հնչած ցանկացած քննադատություն, ցանկացած մտահոգություն հակապետական քարոզչություն է ու աշխատանքից ազատվելու պատճառ։ Իմ մասով միայն կհավելեմ, որ չկա այնպիսի պաշտոն ու աշխատանք, հանուն որի ես պատրաստ եմ գործարքի գնալ խղճիս հետ և, ինչպես առաջ, այնպես էլ հիմա ու հետո, ես միշտ բարձրաձայնելու եմ իմ կարծիքն ու մտահոգությունը և անելու եմ դա այն ժամանակ, երբ ես դա ճիշտ համարեմ։ Սիրելի՛ Վահագն, կարծում եմ, որ ես հստակ արտահայտեցի իմ դիրքորոշումը ու իրավիճակի իմ գնահատականը։ Եթե այս թեման արծարծելու ցանկություն պահպանվի քո կամ էլ իշխանական թիմի որևէ այլ ներկայացուցչի մոտ, ապա պատրաստ եմ շարունակել այն ինչպես անձնական զրույցներում, այնպես էլ ուղիղ եթերում։ Թերևս այսքանը։ Գրել է Լիկա Թումանյանը

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am