Վալերի Օսիպյանը չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում (տեսանյութ)

Օգոստոսի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելեց Տավուշի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության մարզային վարչության անձնակազմի հետ: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար գնահատեց մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունն ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։ Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունն ու դերը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործում՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի նշանակությունը: Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառյության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ՝ դրանց բացահայտման գործում: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։ Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բացահայտված 28 տարվա վաղեմության սպանության դեպքին՝ հատուկ ցուցում տվեց ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Տավուշի մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։ Հաջորդ հանդիպումը Գավառ քաղաքում էր՝ Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ տարվա առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության պետը խստագույնս պահանջեց բացառել հանցագործության դեպքեր թաքցնելու և չգրանցելու արատավոր երևույթը։ Ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանությունն այլևս ազատվել է կոռուպցիոն մեքենայություններից և յուրաքանչյուր ոստիկանի առաջխաղացման ու խրախուսման գնահատականը լինելու է սրտացավ և նվիրյալ աշխատանքը։ Կադրային սերնդափոխություն ապահովելու նպատակով մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։ Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Աշխատանքային հաջորդ խորհրդակցությունը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ էր։ Վալերիյ Օսիպյանը մարզի ոստիկաններից պահանջեց տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության պետը անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոնություն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am