Ազգությամբ քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքինարձագանքել է Արսենալի կիսապաշտպան Մեսութ Օզիլի այն հայտարարություններին, թե վերջինս Գերմանիայի ազգային հավաքականի կազմից հեռացել է Գերմանիայում առկա խտրականության դրսևորումների պատճառով։
Միջանկյալ նշենք, որ Դենիզ Նաքին խաղացել է Գերմանիայի առաջնությունում հանդես եկող մի շարք թիմերի կազմում, ինչպես նաև Թուրքիայի առաջնության ցածր լիգայում հանդես եկող թիմերից մեկում։ Նա նաև հանդես է եկել Գերմանիայի ազգային երիտասարդական հավաքականում։ Քուրդ ֆուտբոլիստը ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Գերմանիայի քաղաքացիություն:
Նաքին, Օզիլի հայտարարություններից հետո թեմայի շուրջ խոսել է Euronews-ի թուրքական ծառայությանը հարցազրույցէ տվել:
«Եթե Մեսութի նպատակը ռասիզմի դեմ պայքարն է, ապա առաջին հերթին նա պետք է քննադատի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Ինքս Թուրքիայում խտրականության և այլատյացության զոհ եմ դարձել։ Այնտեղ ամեն ինչ իրականացվում է մեկ մարդու բերանից հնչած խոսքերով։ Եթե նա ցանկանա, քեզ կհայտարարեն ահաբեկիչ, կամ էլ հակառակը՝ քեզ շատ կսիրեն։ Իսկ Գերմանիայում, որպես Գերմանիայի հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստ, ես երբեևիցե խտրականության չեմ հանդիպել... Ես մի հարց եմ ցանկանում տալ Օզիլին, դու որպես թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայում որևէ անարդարություն չե՞ս նկատւմ։ Դու ինչ է չե՞ս տեսնում սպորտի և այլ բնագավառներում ծագումով քրդերի նկատմամբ իրականացվող ճնշումները։ Ինչո՞ւ ես լռում։ Նախևառաջ ձայնդ բարձացրու Թուրքիայում տիրող խտրականության դեմ։ Միայն դրանից հետո կխոսենք Գերմանիայում առկա դժվարությունների մասին»,-ասել է քուրդ ֆուտբոլիստը։
Վերջինս ասել է, որ այժմ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրա նկատմամբ արգելք է սահմանել։ Նա մտավախութուն է հայտնել, որ եթե վերադառնա Թուրքիա, ապա իրեն կձերբակալեն։
Աղբյուրը՝ ermenihaber.am
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը