Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել փլուզում. հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունը:
Փլուզվել է ճանապարհահատվածի ձախ շեպի ժայռը։ 1000-1500 խմ փլուզված զանգվածն ամբողջությամբ փակել էր ճանապարհը։
Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների իրականացրած աշխատանքների արդյունքում այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ տեղում աշխատանքներ են իրականացնում նաև կազմակերպության ինժեներները։ Կրկնակի փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանց կողմից իրականացվում են փլուզման ենթակա հատվածի պայթեցման նախապատրաստական աշխատանքներ։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը