Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը օգոստոսի 3-ին՝ ժամը 18.10-ին, ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ոստիկանության պաշտոնական կայքից:
Համաձայն հաղորդագրության՝ օպերատիվ խումբը մեկնել է նշյալ անձի բնակարան: Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վիրաբ Պ․-ին, երբ վերջինս գոտկատեղին՝ տաբատի մեջ թաքցրած ինքնաշեն ատրճանակը հանել է, պահել օպերատիվ խմբի ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի:
Վիրաբ Պ-ի հնարավոր գործողությունները խափանելու նպատակով ոստիկանների կիրառած ձեռնամարտի համապատասխան հնարքների շնորհիվ նրա ձեռքից վերցվել է ատրճանակը, և ժամը 19.00-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ապա ներկայացվել Վեդիի քննչական բաժին:
Ատրճանակն առգրավված է: Կատարվում է քննություն:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը