ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը facebook-յան իր էջում գրում է.
«Արաբկիրի մի շարք թաղամասերում՝ Բաղրամյան փողոցի Արաբկիրի հատվածում, Գյուլբենկյան հատվածում, Քոչարի, Ավետիսյան, Գայդար հատվածում արդեն մեկ ամիս է՝ տեղի են ունենում հոսանքաջատումներ 12-ժամյա, 6-ժամյա ռեժիմով, որը թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների մոտ հանգեցնում է չափազանց մեծ դժվարությունների: ՀԷՑ-ի թեժ գիծն ըստ էության կոլլապսի է ենթարկվում այս օրերին: Քաղաքացիները պարզապես հայտնվել են կատաստրոֆիկ իրավիճակում ամառվա այս տապին: ՀԷՑ-ի պատասխանները նույնն են, որ տեղի է ունեցել վթար, զբաղվում են, մի քանի ժամից կվերականգնվի, դա տեւում է մի քանի ժամ եւ հաջորդ օրը նույն պատկերն է»:
Հայկ Կոնջորյանը ՀԷՑ-ին կոչ է արել կարգավորել իրավիճակը, քանի որ չի կարող ամեն անգամ հոսանքի գինը բարձրանալ, իսկ սպասարկման մակարդակը՝ իջնել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը