Տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի որդիների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները 16 տարեկան հասակում անցել են համապատասխան կցագրում և ժամկետային զինծառայության համար ճանաչվել պիտանի, որից հետո նրանց առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են հիվանդներ, ինչի արդյունքում ստացել են տարկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետով հաշվառվել են պահեստազորում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել: Բացի այդ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Պարզվել է նաև, որ Տիգրան Խաչատրյանը, սովորելով Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, 2007թ. տեղափոխվել է Գորիսի վարժարան՝ ուսումը շարունակելու /ներկայիս թիվ 4 ավագ դպրոց/, իսկ Տրդատ Խաչատրյանն այնտեղից նույն վարժարան է տեղափոխվել 2008թ.: Տրդատ Խաչատրյանը 2009թ. կրկին վերադարձել և ուսումը շարունակել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, սակայն 19.03.2012թ. 10-րդ դասարանից տեղափոխվել է Սոչի՝ հետագա ուսում ստանալու նպատակով, իսկ Տիգրան Խաչատրյանը վարժարանից ազատվել է 10.09.2010թ.: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. սեպտեմբեր ամսին, Սյունիքի մարզի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, վերջինիս որդուն` Տիգրան Խաչատրյանին 2010թ. ընդունել է նույն դպրոցի 11-րդ դասարան, որից հետո նույն ուսումնական տարում նրան տվել է ատեստատ, ինչը նպատակ է հետապնդել սահմանված ժամկետից շուտ միջնակարգ կրթությունն ավարտելուն և ատեստատ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը Տ.Խաչատրյանը սովորելիս է եղել Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Տ.Խաչատրյանի անվամբ տրված ատեստատը վերջինս օգտագործելով, 2010թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա, այնուհետև իր դիմումի համաձայն, 2011թ. տեղափոխվել է առկա ուսուցման համակարգ և 2012թ. մարտի 1-ին ընտրվել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ 16.12.2013թ., իր դիմումի համաձայն, ազատվել համալսարանից: 2016թ. սեպտեմբերի 13-ին կրկին Տ.Խաչատրյանն իր դիմումի համաձայն վերականգնվել է նույն համալսարանի 4-րդ կուրսում, ինչի համար, սահմանված կարգի համաձայն, հիմք է հանդիսացել նաև նրա կողմից ներկայացված ատեստատը: Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ներկայումս քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am