Մարդիկ ծաղիկներ են դնում Դոնի Ռոստովի օդանավակայանի տերմինալի մոտ. տեսանյութ
Մոսկվայում Ռոստովի մարզի ներկայացուցչության մոտ մարդիկ ծաղիկներ են դնում՝ ի հիշատակ Դոնի Ռոստովի օդանավակայանում ավիավթարի զոհերի: Հայտնի է, որ FlyDubai ավիաընկերության Boeing օդանավի 55 ուղեւորներից 40-ը Ռոստովի մարզի բնակիչներ են եղել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Դոդնի Ռոստովի օդանավակայանի տերմինալի մոտ մարդիկ նույնպես ծաղիկներ են դնում եւ մոմեր վառում:
