Այսօր՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտվանից ջրասուզակներն ու ոստիկանները Սևանա լճում վերսկսել են ջրահեղձ եղած 41-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել էր հայտնաբերել կորածներին և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել էին Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել էր, Նվերը փորձել էր հասնել նավակին, որպեսզի ետ բերեր նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին էր եղել, որ նավակը ափից հեռացել էր մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ էր եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը