Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Գավառի մշակութային հաստատություններ (լուսանկարներ)

Ճանաչողական այցով Գավառ քաղաքի մշակութային միշարք հաստատություններում եղավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը և  Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նախարարի առաջին կանգառը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էր: Նա ծանոթացավ արդիականացված թատրոնի շենքային պայմաններին եւ հնարավորություններին: Նախարարը և  մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի և դերասանական անձնակազմի հետ, որոնք բարձրաստիճան հյուրերին ներկայացրին թատրոնի անցած ավելի քան մեկդարյա ճանապարհը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի և  մտահոգող խնդիրների մասին:

Դերասանները նախարարին խնդրեցին աջակցել իրենց՝ Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը, լսելով բոլոր առաջարկները, նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն եւ հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները:
Լիլիթ Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում է իրականացնել մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաեւ Գավառի պետթատրոնը, իսկ հաջողություն ունենալու դեպքում ձեռք բերված միջոցները հնարավոր կլինի ծախսել թատրոնի կարիքների համար: Այցի հաջորդ կանգառները Գավառի Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային և քաղաքային գրադարաններում էին, որտեղ նախարարն ու մարզպետը ծանոթացան գրադարանների գրքային ֆոնդերին, զրուցեցին ընթերցողների հետ կապի, կառույցների շենքային պայմանների բարելավման, գրքային ֆոնդերի հարստացման հարցերի շուրջ: Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում Լիլիթ Մակունցին ներկայացվեցին հարուստ պատմություն ունեցող թանգարանային հավաքածուները: Զրույց ծավալվեց թանգարանային նոր արժեքների ձեռքբերման, դրանց պահպանման, շենքային պայմանների բարելավման հարցերի շուրջ:
Շրջայցի ավարտին նախարար Լիլիթ Մակունցը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հրավիրվեցին Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, ապա ունկնդրեցին Գավառ քաղաքի մշակութային հաստատությունների շնորհալի սաների երաժշտական կատարումները:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am