Փաշինյանը Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի մեղքն անուղղակիորեն դնում է ՌԴ-ի վրա

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. Որքան էլ որ պետական հեղաշրջումը ղեկավարած գլխավոր գործող անձինք իրենց ելույթներում հրճվանքով նշեն, թե ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխություն» է, եւ որ այն «աշխարհաքաղաքական ենթատեքստ» չունի, իրականում հետագա իրադարձությունները վկայեցին, որ կատարված պետական հեղաշրջմամբ տրվել է դեպի Արեւմուտք մեր երկրի աշխարհաքաղաքական շրջադարձի մեկնարկը։
Սակայն Հայաստանում կատարվածի համապատկերում այլ կերպ, քան անհեթեթ չես անվանի Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ, շատ եւ շատ կարեւոր են։ Կասկած չկա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամական,
եղբայրական երկրներ են։ Բայց դա չի նշանակում, թե մեր հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց մեր նպատակն այդ խնդիրները քննադատելը չէ, այլ դրանք լուծելը բանակցությունների ճանապարհով։ Ես համոզված եմ, որ այս խոսակցությունը Ռուսաստանի հետ կստացվի»։ Սա մեջբերում է խորհրդարանի պատգամավոր Ն.Փաշինյանի 2018թ. ապրիլի 24-ի
մամուլի ասուլիսից։ Եվ ահա, վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի նշանակվելուց մեկ ամիս անց նա թիմ է հավաքում՝ ասես հատուկ ընտրովի, կազմված հիմնականում կամ բացահայտ ռուսատյացներից կամ, այսպես կոչված, «արեւմտականներից», որոնք, որպես կանոն, Սորոսի հիմնադրամի կամ տարատեսակ այլ խափանարար ֆոնդերի, «գունավոր հեղափոխություններ»
սերմանողների «ստիպենդիատներ» կամ «գրանտակերներ» են եղել։ Նրանց ընդհանուր առանձնահատկությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միանգամայն որոշակի կուրատորի առկայությունն է։ Այս մասին պարբերաբար գրում են մամուլում, ավելին՝ ոմանք հպարտանում են նրանով, որ իրենց թիկունքում կանգնած է մեծ գերտերությունը։ Այս առնչությամբ ավելորդ եմ
համարում թվարկել առանցքային պաշտոնները, մանավանդ մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ոլորտում, որոնց ղեկավարությունը վստահված է Սորոսի ու նրա նմանների սաներին, հայ ռուսատյացների բոլորովին նոր մի տեսակի, որոնք, դատելով նրանց
գործողություններից, շատ յուրովի են հասկանում իրենց շեֆի ասածն այն մասին, «որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ, շատ եւ շատ կարեւոր են» եւ արտահայտում են իրենց վճռականությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի «չքննադատեն այդ խնդիրները (Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում- Ա.Գ.), այլ լուծեն դրանք երկխոսության ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»։ Պետք է կարծել, որ հենց այս մղումներից ելնելով արհեստականորեն հիստերիա բարձրացվեց ռուս զինվորականների հետ կապված միջադեպի շուրջ, որը տեղի ունեցավ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։
Ընթերցողներին հիշեցնեմ, որ վերջին զորավարժանքներն ընդգրկել էին գյուղի անմիջական տարածքն ու խուճապ առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Եվ չնայած նրան, որ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշված էր. «Սակայն, ուշադրության առնելով այն, որ զորավարժանքների անցկացման վայրն ընտրելիս հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է խնդրել եւ հավաստիացրել,
որ այսուհետ ավելի հետեւողական կլինի ռազմակայանի սահմաններից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման եւ դրանց մասին տեղեկացնելու հարցերում»։ Թվում է՝ հարցը փակված է։ Բայց չէ՜։ Վարչապետ Ն.Փաշինյանը կառավարության հուլիսի 19-ի նիստում այսպես է մեկնաբանել այս միջադեպը. «Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։
Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»։ Հատկանշական է, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունն իր մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հանդես է եկել պարզաբանումներով, որոնցում ասված էր, որ ռուս զինվորականները կրակել են ոչ մարտական փամփուշտներով։ Այստեղ տեղին եմ համարում հիշատակել նաեւ Ն.Փաշինյանի մեկ այլ արտահայտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմ թույլ չտալու հարցում Ռուսաստանի դերի մասին՝ արված հուլիսի
20-ին։ «Ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դարավոր բարեկամը, թույլ կտա վերսկսել պատերազմը տարածաշրջանում։ Չեմ կարող հավատալ նաեւ, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնի որեւէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,- ասել է Ն.Փաշինյանը։
Ասվածի չարագուշակ, քողարկված ենթատեքստն այն է. ըստ էության, Ն.Փաշինյանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի մեղքն անուղղակիորեն դնում է Ռուսաստանի վրա, քանի որ, Ն.Փաշինյանի տրամաբանությամբ, այն կարող էր սկսվել կա՛մ Ռուսաստանի գիտությամբ, կա՛մ նրա լռելյայն համաձայնությամբ։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱԺ պատգամավոր
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am