ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը համաձայնվեցին հարթել երկու երկրների միջև մի շարք հարցերում առկա հակասությունները: Սինգապուրում նրանց միջև հանդիպումն անցկացվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սկսեց ընդդեմ թուրք երկու նախարարների, որոնց մեղավոր է համարում Թուրքիայում ամերիկացի կրոնավոր Էնդրու Բրանսոնին կալանավորելու մեջ: Չավուշօղլուն հանդիպումից հետո ասել է, թե ինքը Փոմփեոյին մի քանի անգամ է հղել այն ուղերձը, որ «սպառնալիքների լեզվով խոսելու միջոցը ու պատժամիջոցները ոչ մի հարց լուծել չեն կարող»: Թուրքական հեռուստակայանների միջոցով նա ասել է, թե իրենք համաձայնվել են միասնաբար աշխատել, համագործակցել և շարունակել երկխոսությունը: Թուրք երկու նախարարների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջիցներ սկսվելուց մի քանի ժամ անց Թուրքիան հանդես եկավ պատասխան քայլերը չուշացնելու մասին հայտարարությամբ, սակայն թուրքական կողմից ձայնի երանգն արագ խամրեց: Փոմփեոն ավելի ուշ լրագրողներին ասաց, որ Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է այն մասին, որ «ժամացույցի սլաքներն առաջ են գնում և արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը»: «Կարծում եմ, նրանք կըմբռնեն, թե որքան լրջորեն ենք մենք մոտենում այս հարցին: Իսկ սա թուրքերի հետ ունեցած մեր բազմաթիվ հարցերից մեկն է», ասել է Փոմփեոն: Փոմփեոն ասել է նաև, թե պիտի ազատ արձակվեն Թուրքիայում ձերբակալված մյուս երեք անձինք: Խոսքը թուրք այն երեք անձանց մասին է, որոնք աշխատել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ համագործակցելու մեջ: Բրանսոնին, որը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները, սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում: Ավետարանական եկեղեցու հոգևորական Բրանսոնի կալանավորումը մեծապես մտահոգում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին, որն անձնապես ունի ամուր կապեր Ավետարանական եկեղեցու հետ: 21 ամիս բանտում անցկացրած Էնդրու Բրանսոնը մի քանի օր առաջ դուրս բերվեց բանտից ու դրվեց տնային կալանքի տակ: ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը զսպել է իր հայտարարությունները և խուսափում է Թրամփի նկատմամբ քննադատություններից:
«Ամերիկայի ձայն»
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը