«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների առիթով նախկին իշխանությունների մտահոգությունը հասկանալի է, քանի որ իրենց գործելաոճը կտրուկ տարբերվում է նախկինների գործելաոճից: Aгavot.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Մենք չենք ընդունում, և մեզ համար գործելաոճ չէ այն, ինչ իրենք արել են, այն է՝ լինել կատարողի, լսողի, ենթարկվողի կարգավիճակում: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքը, իմ գնահատմամբ, փոքր, բայց գործընկերոջ կարգավիճակն է և ոչ մի պարագայում՝ ենթարկվողի: Նման գործելաոճը միգուցե արդարացիորեն զարմանք է առաջացնում, քանի որ իրենք իրենց հարաբերությունների մեջ չեն ունեցել այն, ինչ ունի մեր իշխանությունը՝ ժողովրդի վստահություն»: Մեր այն հարցին՝ այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը կտրուկ չէ՞ր, և ինչպես պարոն Շարմազանովն է ձևակերպել՝ դա չէ՞ր վկայում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա չհասկացվածություն, պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ես Լավրովի ասածին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրեն իմ զրուցակիցը չեմ համարում: Դրա համար գոյություն ունի ԱԳՆ: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, Հայաստանի ներքին գործն է, և այն պարագաներում, երբ այդ նույն իշխանությունը հանցագործություններ էր իրականացնում, դա նույնպես եղել է ՀՀ ներքին գործը: Մենք որևէ ձևով ՌԴ-ի որևէ ներքին գործի չենք խառնվում, Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեկնաբանություն չի տալիս Նավալնիին ձերբակալելուց կամ քաղաքական սպանության պարագայում, դա Ռուսաստանի ներքին գործն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը