Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին: Մի մասը մյուսին մեղադրում է մարդ–կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե ով ում կոկորդից է բռնելու: Իրականում բոլորն էլ մոռանում են, որ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը «նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե նորից պահանջված լինեն: Մի մասն էլ հավանաբար մտածում է, որ իրենց մի ձեռքի վրա հաշվելիք նեղ շրջանակներում նրանց մասին առանձնակի պաթետիկ ճառերով կենացներ հնչեցնելը բավական է հասարակությանը ծառայություն առաջարկելու համար, քանի որ, իրականում, չեն կարող իրենց թույլ տալ Երեւանի քաղաքապետ դառնալու գայթակղության կողքով անտարբեր անցնել: Իսկ հասարակությունը բավականին լավ հիշողություն ունի: Եվ ավելի լավ կլինի, որ կուսակցությունները ոչ թե ընտրությունից ընտրություն ակտիվանան, այլ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, որպեսզի ընտրության ժամանակ կարողանան ցույց տալ, թե որ արատավոր երեւույթի դեմ ինչպես է պայքարել եւ ուր հասել: Իսկ այդ «ընհդմիջումներին»՝ քար լռություն, ծածուկ ու ապահով բնում քողարկված՝ իրենց աստեղային ժամին սպասելիս: Իսկ աստեղային ժամի համար հիմա շատ պատեհ պահ է՝ միանգամից երկու ընտրություն: Ու մի «ժիգուլու» ուղեւորի չափ կուսակցական ունեցողները սկսել են ձեռքները շփել՝ այդ ճանապարհին չխորշելով ոչնչի ու ոչ մի միջոցի առջեւ՝ հայհոյանք, հակափիառ, ցեխշպրտոցի ու ամենակարեւորը՝ նարցիսիզմ: Ինքնուրույն ոչինչ չստացվի (ինչպես միշտ), ուժեղ մեկի մոտ խցկվելը կա ու կա: Ու կարեւոր չէ, որ երեկ հայհոյել ես նրան, ցուցակում տեղ լինի, նկարի առջեւ մոմ էլ կվառես: Բայց, հիմա չկան այլեւս այն միամիտները, որոնք փողկապի հավաքածուով, կոստյումի գույնով կամ ժամացույցի մակնիշով էին ընտրություն անում: Մարդիկ հոգնել են ճառերից էլ, խոստումներից էլ, մայրաքաղաքում կուտակված խնդիրներից էլ, քանդվող պատշգամբների վտանգից էլ, բյուջեի սղությունից էլ: Մարդիկ առաջին հերթին ուզում են, որ իրենց հարազատ քաղաքում, երկրում ոչ թե ժամանակավոր անցորդի կամ կենվորի հոգեբանությամբ ապրեն, այլ՝ տիրոջ, եւ համոզվեն, որ ՏԻՄ ղեկավարը ոչ թե եկել է, որ մեկանգամյա օգտագործման «ծաղիկներով» քաղաքը զարդարի, այլ՝ մարդկանց ծառայի: Այդ դեպքում, համաձայնեք, որ ինքնամեծարման մանիայով տառապող մարդ–կուսակցություններից շատ–շատերը ոչ միայն կիլոմետրով հեռու կփախչեն տեղական հոգսերն ու խնդիրներ ամենօրյա, 24–ժամյա ռեժիմով լուծելու բեռի ծանրությունից, այլեւ ինքնաբացարկ կհայտնեն ցանկացած այլ ձեւաչափով ընտրությունների մասնակցելու առաջարկից: Կարճ ասած՝ քաղաքականությունը լուրջ բիզնեսն է, բայց հավատացեք, որ այդ դաշտում էլ է թարմ արյուն ներարկել հարկավոր: Հակառակ դեպքում ներքաղաքական հարաբերություններից կսկսի նույն այն գարշահոտը փչել, ինչ որ այսօր շատ բազմաբնակարան շենքերի աղբատարներից է փչում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am