Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» թիվ 0038 հրամանը: Այն 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրաման է, որը ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին:
Ինչպես տեղեկացրեց ՀՔԾ պետը՝ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ մեղքն ապացուցելու դեքում Արմեն Գևորգյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց`ստորագրությամբ չհեռանալ երկրից:
Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա:
Նա բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Քննության ժամանակ այս հրապարևակումն ամբողջությամբ հաստատվեց: Սասուն Խաչատրյանի խոսքով, Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-րդ մասով, որը ծանր հանցանք է:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը