Պե՞տք է արդյոք հանքարդյունաբերություն Հայաստանին

«Լիդիան Արմենիա» ընկերության հետ տեղի ունեցող պատմությունը, իր բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով հանդերձ, ոչ միայն ու ոչ այնքան բուն այդ կազմակերպությանն ու հանքին է վերաբերում, որքան հանքարդյունաբերությանն ընդհանրապես: Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի շահագործումը վնասելու է բնությանն ու, ի վերջո, մեր պետությանը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, բնականաբար, համաձայն չէ այդ պնդման հետ և բերում է իր հակափաստարկները՝ ավելացնելով, որ իրենք ռիսկերի կառավարում են իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաներով: Թե ով է ճիշտ, ով սխալ, կարող են պնդել միայն անաչառ մասնագետները, բայց դե անաչառ մասնագետ ու նորմալ մասնագետ գտնելը մեզ մոտ այնքան դժվար է, որ իմաստ չունի այս հարթության մեջ մտնել: Հատկապես երբ ինքդ էլ երկրաբան չես: Ամուլսարի հետ կապված համացանցային ու տեղեկատվական աղմուկն այնքան մեծ է և այս ամենի մեջ ներգրավված մարդիկ այնքան խայտաբղետ են (նրանց մեջ կան անկեղծներ, ազնիվներ, բայց նաև՝ ուղղորդվողներ և ցուցարարի կարգավիճակով պարզապես փող աշխատողներ), որ չեզոք մարդու համար պարզ է, որ այստեղ գործ ունենք նաև չերևացող՝ ոչ բնապահպանական խնդրի հետ: Թե ինչով կավարտվի այս «էպոպեան», կերևա շատ շուտով: Համենայնդեպս, կառավարությունը պետք է շտապի ու ցույց տա, որ ունակ է կոմպետենտ կառավարչական որոշումներ ընդունել: Թեման մեկ այլ հարցադրում է առաջ բերում՝ իսկ պե՞տք է արդյոք հանքարդյունաբերություն Հայաստանին: Պարզ է, որ հանքարդյունաբերությունը այս կամ այն չափով վնասում է բնությանը, բայց եթե այդ թեզից ելնենք, ապա պետք է փակվեն Սոտքի ոսկու հանքը, Քաջարանի պղնձամոլիբդենայինը և մյուս բոլոր հանքերը: Եթե որոշում ենք փակել հանքերը, ապա մեր քաղաքացիները և կառավարությունը պետք է շատ լավ պատկերացնեն, թե դրան ինչպիսի տնտեսական, սոցիալական ու քաղաքական գործընթացներ կարող են հաջորդել: Եթե փակվում է տնտեսության մի ճյուղ, ապա դրա փոխարեն պետք է այլ ճյուղ բացվի: Իսկ եթե փակում ենք, քանի որ այդպես, միգուցե, նորաձև է ու հեղափոխական, ապա դա լրիվ այլ խոսակցություն է: «Լիդիան Արմենիայի» հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա: Այն միջազգային ներդրումային ծրագիր է իրականացնում: Եթե այդ կազմակերպության գործունեությունն արգելվի, ապա Հայաստանի բյուջեն լրջագույն ծանրության տակ կարող է հայտնվել, սրան գումարած՝ կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, կոնկրետ համագործակցող կազմակերպությունների և կոնկրետ ճակատագրերի հետ գործ ունենք: Էլ չասած այն մասին, որ ընկերության գործունեության կասեցումը լրջորեն կհարվածի նաև Հայաստանի ներդրումային միջավայրին ու վատ «մեսիջ» կլինի արտաքին ու ներքին տնտեսվարողներին այն մասին, որ Հայաստանում տնտեսական ու ներդրումային խաղի կանոնները ենթակա են քաղաքական իրադրության փոփոխության ազդեցությանը: Ինչպես հայտնի է, կապիտալը կայունություն է սիրում, այլ ոչ թե ցնցումներ: Հետևաբար՝ կառավարությունը պետք է ռազմավարական որոշում կայացնի Ամուլսարի մասով, իսկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է որոշենք, թե պե՞տք է արդյոք Հայաստանին հանքարդյունաբերություն: Ու որոշման ցանկացած տարբերակի դեպքում պետք է ինքներս մեզ հաշիվ տանք որոշման գնի մասով: Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am