Տեր-Պետրոսյանն ասել է՝ ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու․ լինենք միասնական և պատրաստվենք հակահարձակման․ Արթուր Աղաբեկյան

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կամզակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը: Նա տվեց հանձնարարակններ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարևորության մասին: Այնուհետև հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված: Վերջում արեց մի կարևոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների և փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արևելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի: Ես՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, և եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաև Հրանդ Մաթևոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ և ցույց տվեցի առաջնագիծը: Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաև ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներակայցրեց բանակցությունների ընթացքը և ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը: Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձևավորվեց: Բայց կարող եմ հավաստել ,որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր: Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաև տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որևէ զիջման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի» և վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու: Էնպես որ, լինենք միասնական և պատրաստվենք հակահարձակման»

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am