Չարիք, դժոխք և սատանա չկա

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե փախչելու լինենք քեզանից, կհետևես մեզ. Կզորացնես, եթե թուլանանք. Եթե խոտորվենք, կհանես դարձյալ հարթ ճանապարհի. Եթե ամաչենք, կքաջալերես. Կբուժես, եթե ախտացած լինենք մարմնով ու հոգով. Կմաքրես, եթե մեղքով գարշանանք. Թե ստենք, կուղղես ճշմարտությամբ քո. Եթե կործանված՝ խորասույզ լինենք Անդունդներն անտակ, երկինք ցույց կտաս, Եթե չուզենանք մեր կամքից դառնալ, ինքդ կդարձնես. Եթե մեղանչենք, դառնորեն կողբաս. Կժպտաս, եթե մենք արդարանանք. Կսգաս, եթե օտարանանք քեզ. Տոն կկատարես, եթե մերձենանք. Թե տանք, կընդունես, եթե հապաղենք, կհամբերես լուռ. Եթե ուրանանք, կառատացնես շնորհները քո. Կտրտմես, եթե լքված թուլանանք. Կցնծաս, եթե արիանանք մենք։ Ամեն օր համացանցում կարդում եմ՝ «այս մարդը չարիք է», «պայքարենք չարիքի դեմ», «սատանայի բաժին դառնաս», «թող դժոխքում քեզ վառեն»: Նրանք, ովքեր անկեղծորեն նման բաներ են գրում կամ ասում, իհարկե, փչացնում են իրենց «կարման», բայց խնդիրը միայն դա չէ: Խնդիրն ավելի խորն է: Երևի քչերն ինձ հետ համաձայն կլինեն, բայց ինձ թվում է, որ ոչ մի դժոխք, ոչ մի չարիք և ոչ մի սատանա էլ չկա: Կան մարդիկ, այսինքն՝ մենք բոլորս, և մենք անընդհատ մոլորվում ենք, շեղվում ենք Աստծո ճանապարհներից, փնտրում ենք, գտնում ենք և նորից կորցնում ենք այդ ճանապարհը: Բայց այդ մեր դեգերումները տեղի են ունենում ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը վատ բաներ է շշնջում մեր ականջին: Պատճառները բացառապես մեր մեջ են՝ մեր մոլորությունները, մեր պատրանքները, մեր թուլությունը, մեր անհավատությունը, սեփական ուժերի վրա մեր անվստահությունը, ինչպես նաև այն, որ մենք չենք կարող ներել մեզ մեր սեփական սխալները: Այդ ամենին մենք տվել ենք ամպագոռգոռ անուններ՝ «չարիք», «դժոխք», «սատանա»: Սակայն մարդկության մեջ ի հայտ էին գալիս ընտրյալ մարդիկ, որոնք մեզ հուշում էին, որ դա այդպես չէ: Ավելի ճիշտ, մեզանից` հասարակ մահկանացուներիցս, ավելի նրբազգաց ու խորաթափանց լինելով, այդ ընտրյալները փորձում էին փոխանցել այն, ինչ Աստված է մեզ բոլորիս հուշում: Մեր ընտրյալներից մեկը՝ Գրիգոր Նարեկացին, նաև հանճարեղ բանաստեղծ էր»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am