Իմ և կազմակերպության անդամների բնակարանների ջրաչափերը առայժմ չեն փոխարինել և չեն ստուգաչափել.բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ. Ձեզ դիմելու անհրաժեշտությունը պայմանավորված այն հանգամանքով, որ խնդիրը, որը գտնվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման դաշտում, չի ստանում համապատասխան լուծում, ավելին այն ձախողվում է հենց հանձնաժողովի կողմից: Նկարագրեմ իրավիճակը. Հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրաչափերի փոխարինման գործընթացում տեղ գտած թերությունների արդյունքում բնակիչների բազմաթիվ բողոքները «Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ամիսներ առաջ կազմակերպել էր խնդրի ինքնուրույն ուսումնասիրություն և դիմելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել էր ընդունել որոշում բնակչության ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Արդյունքում կայացվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 23.05.2018թ. հ.167Ա որոշումը (կցվում է), որի 2-րդ կետում բառացի շարադրված է. « 2. Մատակարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից․ 1) Երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գումարը 900005001343 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե. 2) երկամսյա ժամկետում ուսումնասիրել 2017 և 2018 թվականների ընթացքում իրականացված վերահաշվարկների փաստաթղթերը և, բոլոր այն դեպքերում, երբ՝ ա. վերահաշվարկը պայմանավորված է միայն հոլոգրաֆիկ կնիքի վրա արտաքին միջամտության առկայությամբ, և կանոնների 2-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված խախտումներ չեն հայտնաբերվել` չեղարկել վերահաշվարկները, վերադարձնել բաժանորդներից գանձված գումարները և չեղարկված վերահաշվարկների ցանկը ներկայացնել հանձնաժողով. բ. Կանոնների 35-րդ կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, Կանոնների 56-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով և չափով վճարել տուժանքը և վճարված տուժանքների ցանկը ներկայացնել Հանձնաժողով. գ․ փորձագիտական եզրակացությամբ չի փաստվել, որ խախտումը արտաքին միջամտության հետևանք է, սակայն վերահաշվարկը կատարվել է Կանոնների 47-րդ կետով սահմանված կարգով՝ ճշգրտել կատարված վերահաշվարկները՝ ըստ Կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետի, և ճշգրտված վերահաշվարկների ցանկը ներկայացնել հանձնաժողով։» Որոշումն ընդունվեց, թվում էր թե արդարությունն ու օրինականությունը վերականգնվեց (իրավական երկրում և իրեն հարգող պետական մարմնում նման որոշումը պետք է կայացվեր ոչ թե հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, այլ ընդհանրապես պետական մարմինը չպետք է թույլ տար նման իրավիճակի ստեղծում), անցավ երկու ամիսը և ինչպես միշտ եղել է մեր իրականության մեջ որոշման պահանջի կատարումը մնաց օդից կախված: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մոտ հայտնվեց մեր մյուս պետական մարմին կոչվածի՝ Չափագիտության ազգային ինստիտուտի ինչ-որ գրություն, որով հիմնավորումներ և մեկնաբանություններ են տրվում արդեն իսկ կատարված ստուգաչափումների ու լաբորատոր փորձարկումների եզրակացություններին: Նշեմ որ երբ ընթերցում ենք որոշումից մեջբերված գ. Ենթակետը, այնտեղ սևը սպիտակով պարզ գրված է. « գ․ փորձագիտական եզրակացությամբ չի փաստվել, որ խախտումը արտաքին միջամտության հետևանք է……. ։» և ոչ թե հետին թվով ինչ- որ գրությամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի հետևում իր իսկ որոշման կատարմանը, իսկ արդյունքում Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ կրկին հայտնվեցին անօրինականության դաշտում, իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն վերահաշվարկ կոչված տուգանքի տեսքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից կգողանա միլիարդների հասնող գումար, ինչը ապագայում կամ գուցե արդեն իսկ եղբայրաբար կբաշխվի մասնակիցների և գործի մեջ ջանք ու եռանդ ներդնողների միջև: Ստացվում է, որ իրավասու պետական մարմինն անզոր է անբարեխիղճ տնտեսվարողին կարգի հրավիրել: Կամ էլ կարող է, բայց հանցավոր անգործությունն ավելի ձեռնտու է նրա համար: Հարգելի պարոն վարչապետ: Այս պատմության զավեշտն այն է, որ այս ամենը կատարվում է այն ժամանակահատվածում, երբ ամեն օր լսում ենք նախկինում կատարված իրավախախտումների մասին նոր բացահայտումներ, երբ մեր պետությունը քաղաքացիներին զիջում է երթևեկության իրավախախտումների, վարկերի և այլ բնույթի տույժ-տուգանքներ, իսկ այստեղ հասունանում է նոր իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացին կրկին իրեն զգում է նվաստացած, իրավունքները ոտնահարված, անպաշտպան..... Խնդիրը ունի նաև այլ ասպեկտ: Ինչպես գիտենք ջրաչափերը հիմնականում տեղադրվել են 2000-ական թվականներին, որոնց շահագործման ժամկետը ՀՀ կառավարության որոշումներով մի քանի անգամ երկարացվել է և աստված գիտի նախորդ ջրամատակարարների օրոք դրանց գլխով ինչ «փորձություններ» են անցել, հիմա 1,5 տարի է եկել է նորը, ով նախորդների իրավահաջորդը չէ, սակայն 15-ից ավել տարիներ շահագործված ջրաչափի ինչ-ինչ խախտումների համար գումարներ է հավաքագրում: Անհասկանալի է, եթե նույնիսկ այդ գումարները պետք է հավաքվեն, ինչու ոչ պետական բյուջե, իսկ քիչ թե շատ քաղաքացիական զգացողություն ունեցող պաշտոնյան ուղղակի այս ամենը կզրոյացներ..... Հավելեմ նաև, որ իմ և կազմակերպության անդամների բնակարանների ջրաչափերը առայժմ չեն փոխարինել և չեն ստուգաչափել: Մեծարգո պարոն վարչապետ: Ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վիոլա ջուր» ՓԲԸ –ն, օգտվելով շուկայում իր մենաշնորհային դիրքից, բազմիցս կատարել ու շարունակում է կատարել չարաշահումներ: Այս ամենը երբևէ ուշադրության չի արժանացել ջրային կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, իրավապահ համակարգի և այլ իրավասու պետական մարմինների կողմից, ինչը վկայում է, որ ոլորտը լրիվությամբ բացիթողի վիճակում է, առկա են կոռուպցիոն ռիսկեր: Ասվածիս վկայությունն է նաև Երևանի Խ. Դաշտենցի փողոցի մի զգալի հատվածում տիրող անմխիթար իրավիճակը: Տարիներ շարունակ Երևանի Խ. Դաշտենցի փողոցի 8 - 32 համարների բնակելի տները շուրջ 8 ամիս է, ինչ ջրի մեջ են: Պարզել ենք, որ խմելու ջրի խողովակը վնասված է մոտ 150 մետր երկայնքով, ջուրը հոսում է մարդկանց տները, նկուղները մշտապես լցված է ջրով, բնակիչները օրեկան 8 ժամ ջրի պոմպեր են միացնում, որպեսզի ջուրը նկուղներից չբարձրանա տան մակարդակին, դուռ-լուսամուտ բաց են թողնում, որպեսզի խոնավությունից շնչահեղձ չլինեն: Կատարել ենք տեղատեսություն, տեղերում կատարել ենք նկարահաներ , փաստը արձանագրել ենք, համապատասխան փորձագիտական մարմինների կողմից վերցվել են ջրի փորձանմուշներ: Վերը նշված հրատապ խնդիրների մասին ահազանգել ենք ջրային կոմիտե, «Վիոլա ջուր» ՓԲԸ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով, ՀՀ դատախազություն, բայց ոչ մի արդյունք: Օրը ցերեկով մեր բոլորի աչքի առաջ մարդկանց տները քանդվում են, նրանց նկատմամբ անհիմն կերպով տուգանքի ակտեր են կազմվում, բայց պատասխան տվող չկա: Ելնելով վերոգրյալից խնդրում եմ ստուգել իմ կողմից ներկայացված փաստերը, հանձնարարել պետական իրավասու մարմիններին գործին տալ ճիշտ ընթացք: Շնորհակալություն: Հարգանքով՝ Կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյան

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am