«Պատրաստվում եմ նորից վայրէջքի». Boeing-ի օդաչուի վերջին խոսքերը
Ռոստովում վթարից առաջ FlyDubai ընկերության Boeing ինքնաթիռը վայրէջքի երեք փորձ է կատարել: Այդ մասին գրված է չվերթներին հետևող Flightradar24 ծառայության Twitter-ի էջում: Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուի վերջին խոսքերը եղել են անգլերենով. «Պատրաստվում եմ կրկին վայրէջք կատարել»:
