Ի՞նչ է նախազգուշացրել ԱԱԾ աշխատակիցը Հովհաննես Հարությունյանի կնոջը

«Ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։ Մենք որեւէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ՝ ներքին զորքերից եւ ութ քաղաքացիական մարդ՝ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում։ Բայց մեկ վիրավոր զինվոր չունենք։ Ոստիկաններից հարյուրից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից հիսունից ավելը՝ մոտ 55-ը՝ բավական լուրջ։ Ինձ եւ նախարարը, եւ անվտանգության ղեկավարը հաջորդ օրը զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Որովհետեւ իմ համար զարմանալի էր՝ խի՞ պիտի տասը զոհ լինի։ Շատ էր անսպասելի եւ իմ համար զարմանալի էր եւ առաջին հերթին ասում էի՝ խի՞ պիտի սենց լիներ ։ Հետագայում բանակի, այն զորամիավորների զննությունը, որոնք հրամանագրով ներգրավված են եղել այդ գործողություններում, ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել։ Եվ քննչական խումբը, որը քննությունն իրականացրել էր հետագայում, երբ ես արդեն նախագահ չէի, այդ եզրակացությանն է եկել»,- մինչ իր կալանավորումը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով 2008 թվականի «մարտի 1»-ի իրադարձությունների մասին՝ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ «Արաբկիր» ջոկատի հրամանատար, «Մարտի 1»-ի գործով ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու շինծու մեղադրանքով 1 տարի 6 ամիս դատապարտված Հովհաննես Հարությունյանը ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում եւ նա ուղղակի ստում է, երբ ասում է, թե անտեղյակ է ելել կատարվածից։ Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին եղած բռնությունները նախօրոք ծրագրավորված էին իշխանության կողմից․ «Հավանաբար հիշում ենք այն պատմությունը, որ մարտի 1-ին, Մասիվի ոստիկանապետը՝ Նիկողոսյան Արմենը, զանգահարել էր ՀԱԿ եւ զգուշացրել, որ զորքերն իջնում են դեպի հրապարակ։ Դրա համար էլ իրեն այն ժամանակ կալանավորեցին։ Այսինքն, այդ ժամանակ արդեն բոլորին, այսպես ասած, հսկողության տակ էին վերցրել, հեռախոսներն էլ լսվում էր։ Այսինքն, ամեն ինչ նախապատրաստված էր վաղուց»։Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am