«Մոսկվան պատրաստվում է պատժել Երևանին…». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ում Խաչատուրովին կփոխարինի՞ այլ երկրի ներկայացուցիչ Մերձկրեմլյան մամուլը շարունակում է խիստ քննադատության թիրախում պահել Հայաստանի իշխանություններին… Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը հրապարակել է «Հայաստանն անջատվում է կոլեկտիվից» հոդվածը… Նախ, նշվում է, որ Մոսկվան սարսափելի զայրացել է, որ Երևանը քրեական հետապնդման է ենթարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին… Ըստ պարբերականի, դա շատ մեծ բարոյական հարված է հասցրել կազմակերպությանը… Թերթին մոտ աղբյուրները նշել են, որ չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թ-ը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն մեծ հավանականություն կա, որ այս տարվա նոյեմբերի 8-ին, երբ հավաքվեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները, ՀՀ-ն ներկայացուցչի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնի մեկ այլ երկրի ներկայացուցիչ… Հիշեցնեմ, որ ժամանակին հենց Մոսկվայի մեծ ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ Աստանան և Մինսկը բացահայտ խոչնդոտում էին,որ ՀՀ ներկայացուցիչն ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար… Ըստ «Կոմերսանտ»-ի Մոսկվան այս ամենի ֆոնին, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով պատրաստվում է պատժել Երևանին… Ըստ պարբերականի, 100 միլիոն դոլար վարքի Հայաստանին զենք և զինամթերք մատակարարելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված պայմանագիրը կարող է կյանքի չկոչվել… Ռուսաստանյան երկու ռազմական գործարանների ներկայացուցինչները թերթին հայտնել են, որ Հայաստան մատակարարվելիք զենքի մասին համաձայնագրի իրականացումը շատ մեծ հարցականի տակ է… ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստանի իշխանություններին քննադատող բավական խիստ հայտարարությունից հետո շատերն էին սպասում Մոսկվայի կոնկրետ քայլերին, որոնք իրենց սպասել երկար չտվեցին…Կրեմլին շատ մոտ կանգնած օլիգարխ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ»-ը պատահական հոդվածներով հանդես չի գալիս… Պուտինն իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով մեսիջներ է հղում Երևանին… Սպասենք հետագա քայլերին…»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am