Քայլեր դեպի Օպերային թատրոն

Մեր օրերում հաճախ են հնչում քննադատություններ՝ ուղղված հասարակության՝  այս կամ այն ոլորտներում  անկում ունեցող և  ըստ անհրաժեշտության բարձրանալուն դեռևս  անպատրաստ  որոշ զանգվածների։ Թերևս խնդիրը քննադատությունները չեն ( ընդհակառակը, հասարակությանը անհրաժեշտ են դրանք), այլ այն, որ դրանք շարունակ ավելանում են, իսկ լուծումները հիմնականում մնում են չգտնված կամ   իրականացման երկար ճանապարհը դանդաղ են հաղթահարում։ Փորձենք մեզ մի պահ պատկերացնել քննադատվողի դերում. ի վերջո, ի՞նչ է հարկավոր լինելու մեզ, որպեսզի կարողանանք բարձրանալ՝ ցանկությո՞ւն, հնարավորությո՞ւն, օգնող ձեռքե՞ր, գուցե պարզապես մի սանդո՞ւղք... Այս խնդիրը առկա է նաև մշակույթի ոլորտում, երբ արվեստագետն ինքն իրեն մի կարևոր հարց է տաիս. ի՞նչ է հարկավոր բոլոր նրանց, ովքեր գնահատելու են իր արվեստն ու աշխատանքը։ Ահա այս հարցի հետքերով մենք փորձեցինք քայլել հայ և համաշխարհային մշակույթի ամենաբարձր կետերից մեկից՝ օպերային արվեստից. ի՞նչ է պետք մեզ այս արվեստին ավելի մոտ և հաղորդակից լինելու համար, ի՞նչ է հարկավոր Օպերային թատրոնին հետևողական հանդիսատես ունենալու համար.  ի՞նչ է պետք հանդիսատեսին։ Անդրադառնանք ուշադրություն չգրավող մի հանգամանքի։ Գաղտնիք չէ, որ հայ հանրության՝ տարիների ընթացքում ամենասիրելի մնացած և ճանաչված օպերան  Արմեն Տիգրանյանի <<Անուշ>> օպերան է։ Բայց ինչո՞ւ է այդպես. մտածենք այս հարցի շուրջ։ Այն, որ այդ  օպերան լավագույններից է հայ երաժշտարվեստում, մենք լիովին համամիտ ենք, սակայն դա՞ է միակ պատճառը, որի համար այն վայելում է ավելի մեծ համակրանք և ճանաչում։ Այս հարցը քննելիս գալիս ենք եզրակացության, որ պատճառը միայն նշվածը չէ։ Օպերայի լիբրետոն կառուցված է մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա, որի վերաբերյալ պատկերացումներ տրվում են դեռևս դպրոցում։ Ստացվում է, որ հասարակությունը քաջատեղյակ է օպերայի լիբրետոյին, որի նկատմամբ շատերը նաև սեր և ակնածանք են տածում, հետևաբար առաջանում է հետաքրքրություն և ցանկություն դիտելու օպերային ներկայացումը։ Ահա և, կարծես ,գտանք առաջին բանալին։ Եկեք մուտք գործենք այն դռնով, որը ամուր փակվել էր խնդիրների ծանր բեռից,և ներկայացնենք լուծումների որոնման ճանապարհին ունեցած բացահայտումները։ Այսպիսով, մինչ ներկայացման կայացումը անհրաժեշտ է հանրությանը պատրաստել դրան, որպեսզի մարդիկ ցանկանան ճանաչել  և պատրաստ լինեն ընդունել այդ հոգևոր սնունդն ու ընծան՝ իր շքեղությանը,  օգտակարությանը, գեղագիտական բարձր արժեքին համապատասխան։ Այստեղ օգնող ձեռքերը կառուցում են այն սանդուղքը՝ աստիճան առ աստիճան, որը տրամադրվելու է այցելուներին՝ Օպերային թատրոնի դուռը բանալու համար։ Եվ, ուրեմն, որպես առաջին աստիճան պատկերացնենք հասարակության անդամ և երկրի քաղաքացի ձևավորող պետական և ոչ պետական կազմակերպությունների( նախակրթարան, երաժշտական և հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, բուհեր և այլն), մարզերում և մայրաքաղաքում գործող մշակութային կենտրոնների և Օպերային թատրոնի միջև կապի հաստատումն ու ամրապնդումը։ Այդ նպատակով Օպերային թատրոնի աշխատակազմից կարող է ձևավորվել խումբ, որը կիրականացնի հաճախակի այցելություններ նշված կազմակերպություններ և հաստատություններ, հանդիպումներ  կունենա համապատասխան մասնագետների, տնօրենների, կազմակերպիչների, աշակերտների, ուսանողների հետ համապատասխան ծրագրերով ( դրանք կարող են ունենալ ուսուցողական, խրախուսող, ճանաչողական, պրոպագանդային և այլ բնույթ): Քանի որ մենք շեշտը դրել ենք հանրության տեղեկացվածության  և նրա հետ կապի ապահովման վրա,ուստի հաջորդ աստիճանը կարող ենք կառուցել  տարբեր հարթակներում տրամադրվող լրատվության միջոցով։ Ասվածից բխում է, որ պետք է կայանան հաճախակի հանդիպումներ( ասուլիսներ, հարցազրույցներ) Օպերային թատրոնի տնօրենի, գեղարվեստական ղեկավարի, դիրիժորների, անձնակազմի այլ անդամների  և լրագրողների միջև, որոնք կապահովեն նոր և թարմացված հաղորդաշարեր ոչ միայն հեռուստատեսության մեջ, այլ նաև էլեկտրոնային և այլ հարթակներում ։ Օրինակ, բացի գործող կայքից, Օպերային թատրոնը կարող է ունենալ էլէկտրոնային (On-line) հեռուստաալիք, որը օրվա որոշակի ժամերի ընթացքում հանրությանը կծանոթացնի հայ և համաշխարհային մշակութային անցուդարձին և Օպերային թատրոնի առօրյային՝ տեղեկացնելով գործող և նախատեսվող ծրագրերի մասին, ներկայացնելով  պրեմիերաները, ներկայացումներն(օպերա, բալետ, թատրոն)՝ ըստ էության և բովանդակության,  ցուցադրելով պատառիկներ բեմադրությունների գլխավոր փորձերից և այլն։ Այսօրինակ հեռուստաալիքի հասանելիության ապահովումը  տարբեր սոցիալական կայքերում, իհարկե, շատ ցանկալի և արդյունավետ կլինի։ Սա ենթադրում է նաև, որ մեր հաջորդ աստիճանը լինելու է թռիչքներ ապահովող։ Այլևս հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսանա հայ և համաշխարհային բարձր մշակութային գործիչների և Օպերային թատրոնի անձնակազմի միջև կապ հաստատելու համար, եթե նույնիսկ նրանք տվյալ պահին Հայաստանում չլինեն։ Այդ նպատակով կօգտագործվեն համացանցային կապի հարթակները։ Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները չեն խանգարում, իհարկե, պահպանելու  լավագույն և արժեքավոր ավանդույթները։ Հայտնի ավանդույթին հետևելով՝ կարելի է հիմնել Օպերային թատրոնի պաշտոնաթերթ կամ պարբերական, որը պարբերաբար կտրամադրի մշակութային լուրեր ընթերցասեր հանրությանը։ Իսկ եթե  ներկայացումներից առաջ մեր դռան զանգը մեզ տեղեկացնի այդ մասին՝ փոքրիկ թռուցիկների միջոցով, դրանք կլինեն մեզ համար հանգստյան օրերի անակնկալ <<նվերներ>>։ Անակնկալները կարող են այսքանով չսահմանափակվել։ Համագործակցությունը Երևանի պետական կոնսերվատորիայի (երաժշտանոց) և այլ բուհերի հետ ևս կարող է նախատեսել անակնկալներ ակտիվ և բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողների համար։ Նրանք ոչ միայն հնարավորություն կստանան հաճախակի հանդիպումներ ունենալ լավագույն մասնագետների հետ, ստանալ խորհրդատվություն նրանց կողմից՝ մասնակցելով Օպերային թատրոնի կողմից կազմակերպվող զանազան մրցույթներին, այլ նաև կարող են ստանալ ներկայացումների այն տոմսերը, որոնք թատրոնը կտրամադրի բուհերին՝ առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին խրախուսելու համար, իսկ ԵՊԿ-ի ուսանողների համար կարելի է որդեգրել Եվրոպական որոշ երկրներում գործող մի սկզբունք՝ հնարավորություն տալ նրանց դիտել օպերայի ներկայացումների գլխավոր փորձերը։ Նույն անակնկալը կարող է գործել դպրոցների համար՝ մանկական ներկայացումների բեմադրությունների դեպքում ։ Այսպիսով՝ անակնկալները շարունակվում են սանդուղքի յուրաքանչյուր աստիճանով բարձրանալիս, յուրաքանչյուր քայլը դեպի օպերային արվեստ նոր հնարավորությունների սկիզբ է դառնալու։ Թերևս սպասենք այս ամենի իրականացմանը՝ անելով մեր քայլը։ Հասմիկ Իսրայելյան    

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am