Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Պրահայում
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 6-ին համերգով հանդես կգա Պրահայի «Կոնգրես» կենտրոնում: Այս մասին Ազնավուրը հայտնել է չեխական archiv.ihned.cz կայքի հետ զրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ աշխարհահռչակ շանսոնյեն, ով համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ քաղաքներում, երբևե ելույթ չի ունեցել Պրահայում` Ազնավուրը նշել է, որ պետք է Պրահայում համերգով հանդես գար 1969թ-ին` ռուսական զորքերի մուտքից մեկ տարի անց, սակայն որոշակի հանգամանքների բերումով այդ համերգ չստացվեց: Խոսելով իր գործունեության մասին` Ազնավուրը նշել է.«ես հայ եմ, ծնվել եմ Փարիզում, հպարտ եմ իմ աշխատանքով»:
