Նոր լուսանկարներ Դոնի Ռոստովում Boeing-ի վթարի վայրից
Դուբայից թռչող FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում շաբաթ օրվա լույս գիշերը: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի թռիչքուղու մոտ վատ տեսանելիության պայմաններում վայրէջքի ժամանակ:
Ռուսաստանի քննչական հանձնաժողովի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 անդամ՝ 55 ուղևոր և անձնակազմի վեց անդամ: Նրանք բոլորը մահացել են:
