Չեմպիոնների լիգա․ Հայտնի են քառորդ եզրափակչի մրցավեճերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Մրցավեճերի զույգերը հետևյալն են՝ «Վոլֆսբուրգ» – «Ռեալ» «Բավարիա» – «Բենֆիկա» «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ Առաջին խաղերը կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 12-13-ին։
