Երբ գալիս է սեպտեմբերը

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դիտարկում են Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, սակայն, ինչպես հայտնեց օրերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ երկու երկրների առաջնորդները ծանրաբեռնված օրակարգ են ունենալու Նյու Յորքում, ինչը բարդացնում է այդ հանդիպման հնարավորությունը։ «Թե՛ նախագահ Թրամփի, թե՛ վարչապետ Փաշինյանի օրակարգերը ծանրաբեռնված են, բայց պետք է տեսնել՝ տարբերակ կա՞ այդ հանդիպումը հնարավոր դարձնել: Սակայն դեռ որոշում չկա՝ հանդիպում տեղի կունենա թե ոչ», ասել էր Միլսը: Պաշտոնական Երևանն ու Վաշինգտոնը հայտարարում են, որ գոհ են երկկողմ հարաբերությունների մակարդակից: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում է եղել Հայաստանի նախագահը, հանդիպել պետքարտուղարին, ԱՄՆ-ում են եղել փոխվարչապետը, արդարադատության նախարարը, ուրախ եմ, որ շփումները շատ են եղել»։ Հունիսի վերջին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ: «Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ», նշվում էր նախագահականի մամլո հաղորդագրությունում։ Օրերս ԱՄՆ-ից վերադարձած առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում ևս անդրադարձել էր Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ հարցը քննարկել են կոնգրեսականների հետ։ «Վարչապետ Փաշինյանը պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու սեպտեմբերին, և այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար էին գտնում կազմակերպել Փաշինյան – Թրամփ հանդիպում», - ասել էր Միրզոյանը՝ հավելելով. «Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից և մենք հավաստեցինք, որ քննարկվում է հնարավոր հանդիպումը»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայամետ կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելով, որ Հայաստանը ձգտում է ավելի թափանցիկ կառավարության, ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության լայն լիազորությունների, ուստի չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները իշխանության բոլոր մակարդակներով խորացնի կապերը Հայաստանի հետ։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպել են 2010-ին՝ Բարաք Օբամայի և Սերժ Սարգսյանի միջև, որի օրակարգի գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին: Եվս մեկ կարճ զրույց Սերժ Սարգսյանը Օբամայի հետ ունեցել է 2015-ին՝ Նյու-Յորքում։ Այսինքն, ստացվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել, և եթե սեպտեմբերին Փաշինյանի կառավարությանը հաջողվի հանդիպել Թրամփի հետ՝ դա կարելի է մեծ հաջողություն համարել: Բայց պետք է շեշտել, որ Սպիտակ տանն ուղղված նամակը, որով կոնգրեսականները հորդորել են Թրամփին հանդիպել Փաշինյանին, առանձնապես ազդեցություն չի ունենա Թրամփի որոշման վրա, քանի որ այդ կոնգրեսականները, ովքեր այս նամակը ստորագրել են, հիմնականում դեմոկրատներ են՝ նախագահ Թրամփի ընդդիմադիրները: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Փաշինյանի թիմը փորձում է կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում, աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Առհասարակ, պետք է նկատել, որ ՄԱԿ-ում հնարավոր հանդիպմանը, պրակտիկան ցույց է տալիս, որ չափազանց ծանր և հագեցած գրաֆիկ է լինում ԱՄՆ-ի նախագահի մոտ հենց ՄԱԿ-ի նստաշրջանի օրերին, բայց նույնիսկ այդ օրերին ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում հանդիպումը որոշակի նշաձողի մասին կվկայի: Առավել կարևոր հարց է, թե հանդիպման կազմակերպման դեպքում որո՞նք են լինելու Փաշինյանի և Թրամփի հանդիպման օրակարգի գլխավոր հարցերը, թեմաները, ի՞նչ են նրանք կարևորելու՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ՝ տնտեսությունից մինչև ժողովրդավարություն, Լեռնային Ղարաբաղի խնդրից մինչև Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորություն: Ամեն դեպքում, եթե Փաշինյանը կձգտի հանդիպել Թրամփին: Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հունիսի վերջին հաջողվեց հանդիպել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ, նույն մակարդակի հանդիպում, թերևս, Փաշինյանը չի ցանկանա ունենալ: Նա պետք է ցույց տա իր գերառավելությունն Արմեն Սարգսյանի նկատմամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am