Փաշինյանը սկսում է կախվածություն ձեռք բերել Մոսկվայից

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,-ասել է Մեդվեդևը: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում: Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են: Ուրախ եմ, որ վերջին 2,5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում ն շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ»: Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին՝ ինչպես Հայաստանի նախկին իշխանությունը, այնպես էլ այսօր Փաշինյանի կառավարությունը, և նույնիսկ ավելի ինտենսիվ, շարունակում է կարևորել: Սա նշանակում է, որ մի կողմից բոլորը հասկանում են, որ ԵԱՏՄ-ի արդյունավետություն ասածը՝ ընդհանրապես գոյություն չունի: Բայց խնդիրը նրանում է, որ Հայաստանը պետք է այս փուլում շարունակի «շահել ռուսական կողմի սիրտը»: Առայժմ հրապարակային ելույթներով դա արվում է: Միաժամանակ, նկատելի է, որ Փաշինյանի կառավարության համար թիվ մեկ խնդիր է՝ դրսի ֆինանսական աջակցությունը, ինչը, չի կարելի ասել, որ հեշտությամբ կարող է լուծվել: Արաբական Al Jazira հեռուստաընկերության հետ հարցազրույցում Փաշինյանը հստակ ընդգծել է «Հայաստանի տնտեսական դաշտում սկսված բարեփոխումներն, ու հավելել, որ պաշտոնական Երևանը մտադիր է խորացնել հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների, այլև՝ հարևան Իրանի ու Վրաստանի հետ: Սանկտ-Պետերբուրգ այցից առաջ արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել է՝ իր կառավարությունը ակնկալում է ֆինանսական աջակցություն ստանալ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու Եվրամիությունից, այլև՝ Ռուսաստանից․ «Մենք պատրաստվում ենք տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ ազատականացնելու մեր տնտեսությունը, որպեսզի այն առավել գրավիչ դարձնենք տեղական ու օտարերկրյա ներդրողների համար: Այդ նպատակով մենք պատրաստվում ենք երաշխավորել ներդրումների անվտանգությունը, պատրաստվում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներ, և այնպես անել, որ ժողովուրդը հավատա տնտեսությանը և վստահ լինի, որ ունի սեփական բիզնեսն ունենալու և հաջողակ լինելու իրական հնարավորություն»: Ի դեպ, Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց առաջ, Մեդվեդևի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ՝ Փաշինյանն արդեն իսկ անհրաժեշտ մեսիջներն ուղղեց Մոսկվային: «Էխո Մոսկվի»-ին ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում՝ Փաշինյանի հիացմունքի դրսևորումները Պուտինի հասցեին՝ ուղղակի շլացուցիչ էին... «Պուտինին ես պատկերացնում էի ծանր բնավորությամբ, և ինձ համար հաճելի անակնկալ էր, որ նա շատ ուղիղ և անկեղծ մարդ է»,- ասել էր Փաշինյանը, նշելով, որ իրենք երկուսն էլ անկեղծ ու շիտակ են իրենց շփումներում: «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մութ անկյուններ չպետք է լինեն: Դա չի նշանակում, թե մենք ամեն ինչում միշտ համաձայնելու ենք: Դա նշանակում է, որ մենք միմյանց հանդեպ պետք է անկեղծ լինենք: Կարծում եմ՝ ամենամեծ բարեկամությունն է այն է, երբ երկու երկրները, երկու մարդիկ, նայում են միմյանց աչքերի մեջ ու խոսում ուղիղ, անկեղծ ու ազնիվ»,- ասել էր Փաշինյանը: Ղարաբաղի շուրջ՝ կրկին նա շեշտել էր Ռուսաստանի գործոնը. «ՌԴ-ն ունի բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները՝ պատերազմ թույլ չտալու համար, և ես չեմ հավատում, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր բարեկամն ու ընկերը պատերազմ թույլ կտա: Ես չեմ կարող դրան հավատալ»: Փաշինյանը Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ միայն ասել է, որ այդ թեմայով խոսել է Պուտինի հետ, չներկայացնելով այլ մանրամասներ: Հայաստանում ռուսական ուժի ներկայության մասին խոսելով՝ Փաշինյանն ասել է, որ ռուսաստանցի սահմանապահները հսկում են Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչը, նրա գնահատմամբ, շատ անհրաժեշտ է Հայաստանին, որովհետև Հայաստանի զինված ուժերն ազատվում են այդ պարտականությունից. «Մեզ համար մեծ ծանրաբեռնվածություն կլիներ այդ երկար սահմանի պաշտպանությունը մեզ վրա վերցնելը»: Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մասին էլ Փաշինյանն ասել է, որ ռազմակայանը Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մաս է կազմում: Նա ասել է, որ, ըստ գոյություն ունեցող պայմանագրերի, ռազմակայանը կոնկրետ պարտականություններ ունի, բայց դա չի նշանակում, որ ռազմակայանի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա: «102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանում համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, և դա բոլորի համար պարզ է»,- նշել է Փաշինյանը: Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանը տեղեկացրեց, որ աշխատում են հայկական ատոմակայանի աշխատանքը երկարաձգել մինչև 2040 թվականը, հույս ունենալով, որ այդ ընթացքում Ռուսաստանը կօգնի՝ կառուցել նոր, ժամանակակից ատոմակայան: Նա ասել է, որ նոր ատոմակայան ինքնություն կառուցելու համար Հայաստանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի: Այսինքն, ստացվում է, բոլոր ասպեկտներով Փաշինյանի իրական հույսերը կապված են Մոսկվայի հետ՝ անվտանգության, տնտեսական առումներով: Իսկ այս ամենը նշանակում է, որ Փաշինյանը քաղաքական առումով սկսում է ձեռք բերել կախվածություն Մոսկվայից, մի բան, որը վերջին քսան տարիներին՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին քննադատության համար լուրջ առիթ է եղել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am