Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին։
Միջանկյալ նշենք, որ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ 100 նման ինքնաթիռ պետք է մատակարարվի Թուրքիային։ Մինչև հիմա Թուրքիան ստացել է միայն 2 միավոր F-35: Մնացած 98-ի ճակատագիրը անհայտ է, քանի որ ԱՄՆ-ի կոնգրեսը թուրք ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ժամանակավորապես սառեցրել է դրանց մատակարարումը։ Նման պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, որ եթե հոգևորականը ազատ չարձակվի, ապա Անկարայի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ։
Էրդողանի խոսնակի խոսքերով՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի սպառնալիքները։
«Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հիմնական դիրքորոշումից։ Նրանք, ովքեր կոնգրեսի օրակարգ են բերել F-35-ները Թուրքիային չմտակարարելու հարցը, պետք է իմանան հետևյալը. սա միջազգային գործընկերային նախագիծ է։ Թուրքիան էլ այդ նախագծի գործընկեր երկրներից է։ Մինչև հիմա մենք նախագծի շրջանակներում 900 մլն դոլար ենք վճարել։ Առաջին ինքնաթիռները հանձնվել են թուրք օդաչուներին, որոնք արդեն փորձնական թռիչքներ են իրականացնում», ասել է Քալընը։
Վերջինս իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի Բրանսոնի գործի պատճառով նման քայլ իրականացնել Թուրքիայի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա այդ քայլին, ապա Թուրքիան դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան։
«Թուրքիան հեշտ զոհաբերվող երկիր չէ։ Դա պետք է բոլորը իմանան։ Թուրքիան այն երկիր չէ, որը չունի այլընտրանք, լինի դա F-35-ներ հարցը, կամ մեկ ուրիշ հարց։ Բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն հոգևորական Բրանսոնի դեմ իրականացվող դատավարության նկատմամբ»։
Քալընը ընգծել է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ դրսից ինչ-որ ուժեր կարողանան հրահանգներ տալ թուրքական դատարանին՝ Բրանսոնի դատական գործընթացի հետ կապված։
Վերջում Քալընը հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նա խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնյաներին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն երկկողմ հարաբերություններին։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը