Վերականգնվել է պետությանը պատճառված 2 միլիոն 776 հազար դրամի վնասը

Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: 2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին: Ըստ հաղորդման՝ 2013-2015թթ. նոյեմբեր ամիսներին Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի աշխատավարձի ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին տրվել է պարգևավճար և պահվել եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արձանագրվել եկամտային հարկի հաշվարկում և եկամտային հարկ չի վճարվել: Նշված ժամանակահատվածում մանկապարտեզը չի գործել և աշխատողների անվան դիմաց դրված ստորագրությունները կասկած են հարուցում: 2013-2015թթ. ընթացքում աշխատավարձի ցուցակներով վճարվել է 2.776.000 ՀՀ դրամ: Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի տնօրեն Ք. Ամիրյանի ստորագրությունը: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Վեդիի քննչական բաժին: Նախաքննությամբ պարզվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին հնարավոր պատճառված վնասն ըստ տարիների կազմում է՝ 2013 թ-ին 880.000 դրամ, 2014 թ-ին 924.000, 2015 թ-ին 972.000 ՀՀ դրամ: Պարզվել է նաև, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը բացի եկամտային հարկի հաշվարկում ընդգրկված աշխատակիցներից, այլ անձանց՝ թեկուզ նախկինում որպես իր աշխատակիցներ հաշվառվող, 2013-2015թթ. նոյեմբեր ամիսների համար չէր կարող գործատուի իրավական ակտով հաշվարկել պարգևատրում: Տվյալ փաստը դատահաշվապահական փորձաքննությամբ դիտվել է ոչ հիմնավոր: Քրեական գործով ձեռք բերված տվյալներով որոշումներ են կայացվել նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություներ: Ըստ փորձաքննությունների՝ «Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2011, 2012, 2013, 2014 և 2015թթ. նոյեմբեր ամիսների հավելավճարի /պարգևավճարի/ ցուցակներում աշխատակիցների անվան դիմաց «Ստացողի ստորագրությունը» սյունակներում առկա ստորագրությունների մեծ մասը կատարվել են տնօրեն Ք. Ամիրյանի և մանկապարտեզի հաշվապահի գործառույթներն իրականացնող Շ. Խաչատրյանի կողմից, իսկ մի մասը հնարավոր չի եղել պարզել՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով: Պարզվել է, որ նշված 5 տարիներին պարգևավճարների և հավելավճարների ընդհանուր գումարը կազմել է 3.586.000 ՀՀ դրամ, որից 849.036 ՀՀ դրամը վճարվել է եկամտահարկի և սոց. վճար, իսկ աշխատակիցների անվամբ դուրս է գրվել զուտ 2.736.964 ՀՀ դրամ: Քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ք. Ամիրյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2.736.964 ՀՀ դրամ գումար և կեղծել պաշտոնական փաստաթղթեր, իսկ Շ. Խաչատրյանն օժանդակել է Ք. Ամիրյանին յուրացման եղանակով գումարներ հափշտակելուն և կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, իսկ Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավար Մ. Աբրահամյանը, նշված տարիներին հանդիսանալով Նոր Կյանքի համայնքապետ, իր կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և իրականացրել է թույլ վերահսկողություն, որի հետևանքով Նոր Կյանք համայնքին պատճառվել է էական վնաս: 27.07.2018թ. Ք. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Շ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, Մ. Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, ովքեր ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: Քնարիկ Ամիրյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին այն մասին, որ իր կողմից 2.736.964 ՀՀ դրամ վճարվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի հաշվեհամարին որպես պատճառված վնասի հատուցում և դիմումին կից ներկայացվել 2.736.964 ՀՀ դրամ վճարելու անդորրագրի պատճեն, իսկ Նոր Կյանքի համայնքապետարանից ստացված գրության համաձայն՝ Ք. Ամիրյանի կողմից 2.736.964 ՀՀ դրամ մուտքագրվել է համայնքապետարանի հաշվեհամարին: Դատախազի համաձայնությամբ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Ք. Ամիրյանի և Շ. Խաչատրյանի նկատմամբ վերը նշված հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով՝ մեղադրյալների կողմից կատարած հանցագործություններում գործուն զղջալու հիմքով: Նույն օրը քրեական գործով վարույթը կարճվել է և Մ. Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am