Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը.Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RFI-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Այս մասին Փաշինյանն ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո: «Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, թե շարունակել այն: Հայաստանի դեպքում մարդիկ էին, որ որոշեցին, թե ես ինչ պիտի անեմ: Ես հասկացա, որ եթե փորձեմ միայնակ որոշել իմ ապագա քայլերը, մարդկանց հուսախաբ անելու վտանգի տակ կհայտնվեմ: Այսօր մենք շարունակում են հեղափոխությունը: Մենք բարձրացրել ենք խնդիրներ և մենք այստեղ ենք՝ դրանք լուծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով արդարադատության համակարգում կոռուպցիան վերացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կաշառք վերցնող դատավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ չկոռումպացվածները՝ կաշխատեն ազատ ու անկախ: Նա նկատել է, որ վերջին տարիներին հարյուր հազարավոր գումարներ են ուղղվել արդարադատության համակարգի բարեփոխմանը: Կատարված աշխատանքներն այդ գումարները տրամադրած կառույցները որակել են որպես շատ արդյունավետ: Սակայն իրենք հասկանում են, որ համակարգում դեռևս կան չլուծված հարցեր: Լրագրողը նկատել է, որ նոր կառավարությունում կանանց ներգրավվածության իմաստով ոչինչ չի փոխվել՝ 17 նախարարից միայն 2-ն են կին, ինչին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Այս օրերին ես չորս կին փոխնախարար եմ նշանակել: Նախկինում թավշյա հեղափոխություն տեղի չի ունեցել երկու հիմնական ուժերի՝ կանանց ու երիտասարդության պասիվության պատճառով: Այս քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունն աննախադեպ էր: Ես համոզված եմ, որ գալիք տարիներին կանանց դերն ավելի կարևոր կլինի քաղաքական գործընթացներում»: Անդրադառնալով հայրենադարձությանը՝ վարչապետը նկատել է, որ աշխարհասփյուռ հայերի ներուժը կարող է օգտակար լինել ոչ միայն տնտեսական ու մշակութային ոլորտներում, այլև հանրային կառավարման համակարգում: Բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ, այն, որ անձը կարող է նախարար դառնալ միայն այն դեպքում, եթե նա ՀՀ քաղաքացի է և Հայաստանում է ապրել վերջին չորս տարին: Ինչն, ըստ Նիկոլ Փաշինյանի, արդյունավետ կարգավորում չէ՝ հաշվի առնելով աշխարհում հայերի սփռվածության փաստը։ «Նրանց ներգրավվածության բարձրացումը կարող է լինել մեծ հայրենադարձության քայլերից մեկը»,- հավելել է նա: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր մոտեցումները, որ Հայաստանում իշխանափոխությունը չի կրում միջազգային համատեքստ, և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները շարունակում են մնալ նույնը: «Մեր նպատակը ազգային շահերը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելն է: Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական, ոչ էլ այլ բան է: Մենք պրոհայկական ենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, թե բանակցային գործընթացում պետք է հանդես գա վերջինիս փոխարեն: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Արցախը լինի բանակցային գործընթացի լիակատար մասնակից: «Ես կարծում եմ, որ խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ այնքան կախարդական բանաձևի բացակայությունն է, որքան բանակցային գործընթացից կողմերից մեկի բացակայությունը: Եթե Բաքուն իսկապես ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի, պետք է հետաքրքրված լինի, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am