«Մեկդ Նիկոլին ասեք, որ ... 100 օրվա հաշվետվությունը խոսքով չենք ուզում, գործով էինք սպասում. Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկդ Նիկոլին ասեք, որ ինքը արդեն վարչապետ է ընտրվել, ժողովրդի հետ խոսելու համար հանրահավաք անել պետք չի:Մեկդ Նիկոլին ասեք, որ եթե մեզ կարոտել է, թող հարյուրավոր իրեն «կարոտած» տեսնողների նամակներին գոնե պատասխանի իր գրասենյակը, թող գոնե մի քանիսին ընդունի, լսի էդ «ժողովրդի» բարձրացրած հարցերն ու առաջարկները: Մեկդ Նիկոլին ասեք, որ մարդիկ չգիտեն՝ ավելի հեշտ է 10 տարեկան աղջիկ դառնալ ու նամակ գրե՞լ, թե՞ Ռուսաստանից եկած հարուստ գործարար, թե արտասահմանից ԼԳԲՏ հարցերով մտահոգ հայազգի, որ արժանանան նրա ընդունելությանը արտահերթ կամ գոնե հերթով: Մեկդ Նիկոլին ասեք, որ ազգի և երկրի համար կարևոր հարցերը ֆեյսբուքյան լայքերի քանակով չի որոշվում և մեկդ Նիկոլին ասեք, որ շատ հարցեր կան մանավանդ անվտանգության հետ կապված, որ մարդը չի կարող ի ցույց բոլորի դնել լայք հավաքելու հույսով, որ այն արժանանա ուշադրության: Մեկդ Նիկոլին ասեք, որ հանրահավաքին գալ և հարյուր հազարների դեմ ելույթ ունենալը ժողովրդի հետ խոսել չի` այլ ժողովրդի առաջ ելույթ ունենալ է, և որ ամեն մարդ չի, որ իրեն կոտորելով պետք է արանքը ճղի, գա, հասնի հարթակին ու մինչև կոկորդի պատռվելը գոռա, որ իր հարցը լսեն:
Մեկդ Նիկոլին ասեք, որ «ազգովի» ՔՊ չեն դառնալու որ աշխատանք գտնեն, որ երկրի կառավարումը «ժողովրդին» ասելը հարյուր հազարավորները չէին ընկալել որպես երկրի կառավարումը ՔՊ-ին և ՀԱԿ-ին կամ մեկ այլ կուսակցության հանձնելն է: Մեկդ Նիկոլին ասեք, որ ԱԱԾ-ով մարդկանց վախացնել չի հաջողվել նախկիններին, չի հաջողվի ներկաներին, չի հաջողվելու հաջորդներին: Մեկդ Նիկոլին ասեք, որ 100 օրում երկրի պետական վերահսկողության գործը Սերժի թաքնված նկար գտնելն ու գոլդ համարանիշներ հետ բերելը չի, որ բարձրացված հարյուրավոր նախկին պետական թալանների մասին (չիրականացվող տեխասմոտր, գազի չարվող ծառայություն, անկանոն ջրի չմատակարարում, բենզալցակայանների և գազալցակայանների խայտառակ խախտումներ) հարցերին վաղուց կարելի էր լուծում տալ: Մեկդ Նիկոլին ասեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցը շատ արագ հատուկ երկիրը կոռումպացնելու համար հորինված հարկային խուլիգանությունը պետք էր վերացնել: Մեկդ Նիկոլին ասեք, որ իր «ժողովուրդը» այսքան ժամանակում ապրանքներից միայն «տեղական բանանի» գնի անկում չէր ակնկալում, այլ լուրջ փոփոխություններ և ոչ թե լուրջ թանկացումներ առաջին անհրաժեշտության ապրանքների գներում: Եվ մեկդ Նիկոլին ասեք, որ 100 օրվա հաշվետվությունը խոսքով չենք ուզում, գործով էինք սպասում: Մեկդ Նիկոլին ասեք, որ «թողեք աշխատեն»-ը շուտով չի աշխատի արդեն…»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am