Աստված ոչ անի՝ էլի հետագայում սկսենք խոսել հայի հետին խելքի մասին…

Ռոբերտ Մելքոնյանը ֆեսյբուքի իր էջում գրառում էկատարել. «Հիշում եք չէ՞ «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը…Հիշեցի՞ք Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումը… Վերհիշեք այն տեսարանը, երբ աժդահա, ֆիզիկապես ուժեղ, բարձրահասակ Սամսոնը բարձրացնում և պատրաստվում է ցած նետել, պատժել կարճահասակ, ֆիզիկապես ոչ ուժեղ Գասպարին: Գասպարը խորամանկելով, օգտագործելով Սամսոնի ազնվությունը նրա ականջին ասում է. «Ինձ մի խայտառակիր տղաներիս առաջ, հասկանում ես օրինակ պետք է լինեմ նրանց…Դժվար է տղաների հայր լինելը, չեմ կարողանում գլուխ հանել…»: Եվ համոզում է նրան, ապտակում և ցույց տալիս, որ հաղթեց: Հիմա ստեղծված իրավիճակում, և հատկապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, Փաշինյանը փորձում է նման մի իրավիճակ խաղալ կամ ցուցադրել… Նա օգոստոսի 17-ին ուժերի ստուգատես է անցկացնում և փորձում ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանի իշխանություններին և ինչու չէ ներքին ընդդիմադիր ուժերին: Թե տեսե՛ք, ողջ հայ ազգն է հետս, թիկունքիս կանգնած… Բայց չեմ կարծում, որ հայկական, արդեն բազմիցս չարդարացրած, վարկաբեկված գավառական շուստրիությամբ կամ մկանների պարզունակ ցուցադրությամբ, կամ այլ կերպ կարելի է խոսել Ռուսաստանի հետ, այն էլ Հայաստանին… Ծայրահեղ ազգայնական, մանկամիտ ու ոչ իրատեսական գնահատականներով վայնասուն բարձրացնողները, զոմբիացած սեգմենտը թող հիշեն մեր սահմանները, արցախյան հիմնախնդիրը, ռուսական զենքն ու զինամթերքը, գազն ու էլեկտրաէներգիան, Ռուսաստանում ապրող և աշխատող՝ մեզ սնող, պահող հայերին, հարազատներին, մեր արտադրանքը, գյուղմթերքը գնող ռուսներին…Եվ առհասարակ… Ի վերջո Ռուսաստանը Սամսոնը չէ, որ Գասպարի տված կուտն ուտի…Ռուսաստանը եվրոպաների և ամերիկաների կուտը չի ուտում, առայժմ ինքն է կտահարում և կարծես հաջողությամբ… Մեզ հիմա՝ առավել քան երբևէ, ճկունություն, խելամտություն, խոհեմություն, միասնականություն է պետք… Մենք չենք կարող հիմա «Տժվժիկի» Ներսես աղբարի նման «թոքը» շպրտել ռուսների երեսին… Աստված ոչ անի էլի հետագայում սկսենք խոսել հայի հետին խելքի մասին…»

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am