Գյումրու թիվ 19 դպրոցում չարաշահումների մասով քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին: Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որևէ դասապրոցեսի չեն մասնակցել: Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են դպրոցի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am