ՌԴ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում»:

Ընդգծելով, որ ՌԴ-ն որպես Երեւանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է ՀՀ կայունությամբ՝ «Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»։ Վերջում Լավրովը եզրափակել է. «Վերջին օրերին մենք մեր այս մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների կարեւորությունը։ Հուսով ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կառուցողական զարգացում կստանա»: ՀՀ իշխանությունները չեն շտապում արձագանքել Լավրովի հայտարարություններին: «Ժողովուրդ» թերթը մեկնաբանությունների համար երեկ երեկոյան դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին ու ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին:
Սակայն նրանք չմեկնաբանեցին՝ խորհուրդ տալով սպասել: Նկատենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջին բացահայտ անհամաձայնությունն է: ՌԴ այս արձագանքից կարելի է ենթադրություններ անել: Կարելի է ենթադրել՝ սա ՌԴ պատասխանն է Փաշինյանի դեռ հուլիսի 20-ի ասուլիսում արած հայտարարությանը, երբ  ասել էր, թե չի հավատում, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմի վերսկսում: ՌԴ-ում այս խոսքերը սուր են ընդունել, ու հիմա փորձում են այսկերպ պատասխանել: Կարելի է ենթադրել՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ պարզապես փորձում է ցույց տալ, որ անտարբեր չէ մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին իշխանավորների նկատմամբ, որոնք ժամանակին անմնացորդ հպատակվել են ՌԴ-ին: Ասել է թե՝ ՌԴ-ն խոսել է պարտքի զգացումից ելնելով, թեեւ՝ Լավրովը որեւէ անուն չի տվել: Ամեն դեպքում սպասենք ՀՀ արձագանքին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am