«Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը բարձր է և մարտական. նա արդեն սկսել է մարզվել». Վիկտոր Սողոմոնյան

«Պետք է ասեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում, տրամադրությունը շատ բարձր է, նա արդեն սկսել է մարզվել»,- երեկ ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այժմ կալանքի տակ գտնվող հանրապետության երկրորդ նախագահի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:

«Բացի այդ, ինչպես գիտեք, և ինչպես հայտարարեց նախագահ Քոչարյանը, ինքը մի գրքի վրա է աշխատում: Գրքի հրատարակումից առաջ հեղինակի կողմից խմբագրական աշխատանքի կարիք կա, և հիմա տեխնիկապես կազմակերպում ենք, որ նա առկա պայմաններում այդ աշխատանքն անի: Իսկ տրամադրությունը, ինչպես ասացի, բարձր է և մարտական»,- շեշտեց մնա։ -Ինչպե՞ս եք բնորոշում նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու փաստն ինքնին: -Կարծում եմ, որ սա խայտառակ փաստ է և, իհարկե, խարան է մնալու մեր նորագույն պատմության վրա: Եվ դրա պատասխանատուներն էլ, կարծում եմ, հայտնի են արդեն: Ըստ էության փորձ է արվում քաղաքական հաշվեհարդար տեսնել Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ: Ընդ որում՝ դա որևէ կապ չունի արդարադատության իրականացման հետ, որևէ կապ չունի սահմանադրության և օրենքների կատարման հետ, այլ պարզապես շինծու և այստեղից-այնտեղից բերված ինչ-որ մտացածին բաներ են, որոնք փորձում են մի ամբողջությամբ ներկայացնել իբրև գործ:
Ես ցավով եմ սա արձանագրում և առիթ ունեցել եմ արդեն դրա մասին ասելու՝ մենք գործ ունենք այսպես կոչված հասարակական կարծիքի շահարկման հետ՝ «Մարտի 1»-ի հետ կապված: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև 10 տարի շարունակ տարբեր քաղաքական ուժեր, առաջին հերթին՝ տերպետրոսյանական ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, և այսպես ասած՝ սատելիտ ուժերն ու լրատվամիջոցները, հռչակել էին Ռոբերտ Քոչարյանին այդ ամեն ինչի մեղավորը: Եվ հիմա առիթ ընձեռվեց իրենց այդ աներևակայելի իղձը դարձնել իրականություն: -Պարոն Սողոմոնյան, ասուլիսում հայտարարեցիք, հիմա էլ նշեցիք, որ այս քրեական գործը և մեղադրանքը լիովին ապօրինի են, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Ինչո՞վ կհիմնավորեք ձեր այս գնահատականը: -Սկսեմ քաղաքականից: Անհնար է այլ կերպ անվանել մի քրեական հետապնդում, որը հիմնավորված չէ օրենքներով: Նախագահ Քոչարյանը մեղադրվում է մի բանի համար, որը չէր կարող անել: Խոսքը, գիտեք, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մասին է: Այդ պահին Ռոբերտ Քոչարյանը գործող նախագահն էր և չէր կարող ինքնատապալեր, այսպես ասած: Այսինքն՝ նա սահմանադրական կարգի կրողն էր, ավելին՝ պահպանում էր այդ սահմանադրական կարգը: Եվ սահմանադրության մեջ նշված է, որ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է: Ինչ էր կատարվում այդ օրերին, մենք շատ լավ հիշում ենք: Կոնկրետ մարտի 1-ի երկրորդ կեսին այդ ցույցերը դադարեցին խաղաղ լինելուց, և փաստորեն անիշխանություն էր մայրաքաղաքի կենտրոնական մասում, որտեղ բարիկադներ էին կառուցված, մեքենաներ էին այրված, և այլն, չմանրամասնեմ: Այն, ինչ փորձում էր անել ընդդիմությունը, այսինքն՝ տապալել սահմանադրական կարգը, հիմա վերագրվեց այն ժամանակվա գործող նախագահին: Գլխիվայր է շուռ տված ամեն ինչ: Այսինքն՝ մարդիկ, ովքեր պիտի մեղադրվեն սահմանադրական կարգը տապալելու փորձի համար, մեղադրում են սահմանադրական կարգը կրողներին՝ այդ կարգը տապալելու համար: Սա խայտառակություն է: Երկրորդը: Հստակ հնարավորություն և մտադրություն կար, ինչպես նախագահ Քոչարյանը հայտարարեց՝ զբաղվել քաղաքականությամբ, վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Եվ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ տեղի ունեցածը նաև փորձ է՝ հնարավոր քաղաքական հակառակորդին դաշտից մեկուսացնելու: -Կարո՞ղ ենք ասել, որ գործող իշխանությունը ակտիվ քաղաքականություն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին: -Մեծ հաշվով՝ այո: Բայց ուզում եմ, որ այդ բառերը, ինչպես մասամբ լսեցինք Ռոբերտ Քոչարյանից, ևս մեկ անգամ լսել, հուսով եմ, իր կալանքի վայրից դուրս գալուց հետո: -Կարո՞ղ ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը, այսպես կոչված, «նոր Հայաստանի» առաջին քաղբանտարկյալն է՝ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձ: -Չէի ուզենա այդ ձևակերպմանն անդրադառնալ, որովհետև այդ ձևակերպումը չափից դուրս շահարկվել ու չարչրկվել է: Ես այդ բառը չէի ուզենա գործածել: Բայց շատ վտանգավոր երկու երևույթի հետ գործ ունենք, որոնք ակնհայտ կապված են քաղաքականության հետ, և դրանց ցուցիչները կան: Նախ՝ այս գործընթացի հապճեպությունը: -Ի դեպ, կարծես ձեր գլխին էլ են ամպեր կուտակվում, պարոն Սողոմոնյան: Համենայն դեպս «Քաղպայմանագրի» ակտիվ անդամ, «Ելք» խմբակցության փորձագետ և «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ հետաքրքրվում է, թե ինչո՞ւ ձեզ որպես վկա չեն հարցաքննում, քանի որ ի պաշտոնե, որպես մամուլի քարտուղար, մասնակցել եք խորհրդակցությունների և ասելու բան կունենաք: -Սոցցանցերում գրանցված չեմ, ու հիմա ձեզանից եմ լսում այդ մասին: Այսպես ասեմ՝ ես թաքցնելու ոչինչ չունեմ, այդ թվում՝ որևէ խորհրդակցությունից, իմ կենսագրության որևէ դրվագից, որևէ միջոցառումից: Պատրաստ եմ պատմել, այսինքն՝ խնդիր չկա: Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք՝ ամպեր են կուտակվում: Ամպերն իմ գլխին չեն կուտակվում: Ամպերը մեր պետության գլխին են կուտակվում: Եթե պաշտոնաթող նախագահին մեկուկես օրում շինծու գործով կալանավորում են՝ թքած ունենալով սահմանադրական անձեռնմխելիության վրա, և դա անում են ապօրինության, աբսուրդայնության պայմաններում, ներողություն, մենք ո՞վ ենք: Այսինքն՝ ամեն մեկին կարող են ուղղակի ասել՝ մենք լսել ենք, որ դուք մեղավոր եք, և տանեն՝ կալանավորեն, ինչի՞ մասին է խոսքը: Այնպես որ, մտավախությունները կապված չեն իմ անձի հետ, մտավախությունները համընդհանուր են»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am