«Ո՞վ է այդ պատահական մարդկանց, այն էլ՝ բանակում չծառայած, բերել կառավարություն». բաց նամակ՝ կառավարությանը

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ռուբեն Թորոսյանն անդրադարձել է նոր կառավարության գործունեությանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները. «Համագործակցել եմ անկախ Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունների հետ, սակայն, այն ինչ զգացի շփվելով թավշյա կառավարության աշխատակազմի հետ, մեղմ ասած, մտահոգիչ է: Իսկ, քանի որ կարևորը փաստերն են, տեղեկացնեմ հետևյալը՝ Հայոց խորհրդարանի 100 ամյակի շրջանակներում, դեռևս երկու ամիս առաջ, ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք պատգամավորների անունից դիմեցի մեր սիրելի Վարչապետին մի քանի առաջարկություններով, այդ թվում, իր հետ հանդիպման համար: Անցավ մոտ մեկ ամիս և ոչ մի արձագանք: Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը դիմեց կառավարության աշխատակազմ, որտեղից վերջապես պատասխանեցին՝ «ընթացքի մեջ է»: Անցավ ևս 2 շաբաթ՝ նորից ոչ մի տեղաշարժ, իսկ քանի որ մոտենում էր Հայաստանի խորհրդի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին փորձել էինք հրավիրել նաև պարոն Վարչապետին, որոշեցի նորից անհանգստացնել այդ ընթացքատերերին: Զանգահարեցի մեր մոտ պահպանված հեռախոսահամարով, որը գործերի կառավարիչի տեղակալինն էր (Դավիթ, ազգանունը չգիտեմ), որը համարյա զայրացավ, թե ո՞վ է համարձակվել իր հեռախոսահամարը տրամադրել ինձ: Առաջարկեց զանգահարել 515 913 հեռախոսահամարով… պարզվեց նամակների բաժինն է: Ռուս-հայերեն բառապաշարով, այն էլ, ծայրաստիճան կոպիտ տոնով մի կին խորհուրդ տվեց դիմել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նույնպես, չղեկավարվելով սիրո և համերաշխության լոզունգներով, առաջարկեց դիմել Արարողակարգերի վարչության պետ պարոն Ալիկ Մխիթարյանին: Իբր բարեհամբյուր այս պարոնն էլ պատասխանեց, որ իր մոտ ոչ մի գրություն էլ չկա և առաջարկեց մեր երեք գրությունն էլ նորից ուղարկել իրեն, խոստանալով, որ կտեղեկացնի վարչապետին և կհայտնի մեզ…ՉՀԱՅՏՆԵՑ: Անցավ մոտ 10 օր, զանգահարեցի պարոն Ալիկ Մխիթարյանին… ոչինչ չէր հիշում…թարմացրեցի…կարծես, չէր էլ հասկանում, թե ինչի մասին եմ խոսում…սակայն, ասեց, ու տեսեք թե ինչ ասեց՝ ինքը որոշել է, որ վարչապետը շատ զբաղված է և ժամանակ չունի տեղեկանալ մեր գրությունների մասին: Բա, խոստումդ… Իհարկե, սա Փաշինյանի ոճը չէ, սակայն ո՞վ է այս պատահական հեղափոխականներին կուտակել կառավարության շենքում: Փորձեցի կառավարության կայքով տեղեկանալ այդ մարդկանց մասին՝ Ալիկ Մխիթարյանը կենսագրություն չունի, անգամ վարչության պետ էլ չի, իսկ Նաիրի Սարգսյանը բանակում չի ծառայել…Վախեցա շարունակեմ, վախեցա վնասեմ թավշյա հեղափոխությանը, որը եթե հարկ լինի ատամներով էլ պետք է պաշտպանել: Այնուամենայնիվ, ո՞վ է այդ պատահական մարդկանց, այն էլ՝ բանակում չծառայած, բերել կառավարություն»: Ռուբեն Թորոսյան ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Նախագահության անդամ

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am