Չարաբաստիկ թվեր

«Փաստ» օրաթերթը գրում է. 1996–ը կրկին գլուխ է բարձրացրել, դարձել մոդայիկ, հիշատակվող, բարձրաձայնվող և, ամենակարևորը, բացահայտում պահանջող: Կարծում ենք` պարզ է, թե որ 96–ի մասին է խոսքը` նախագահական կեղծված ընտրություններ, դրանց հաջորդած զարգացումներ, Ազգային ժողով ցուցարարների ներխուժում, արտակարգ դրություն: Այս բոլորն իսկապես էլ եղել է, իսկապես էլ արժի, որ 1996–ը նույնպես բացահայտվի, նույնպես պատժվեն մեղավորները: Սակայն եղել է նաև 1999–ը, 2004–ի ապրիլը, 2008–ի մարտի 1–ը, եղել է գույք պարտքի դիմացը, եղել է Հյուսիսային պողոտայի բնակարանային սպանդը, եղել է նաև «Գազպրոմին» հանձնված Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը` հանկարծակի հայտնված պետական պարտքի դիմաց: Ընդհանրապես, Հայաստանի անկախացումից ի վեր հազար ու մի բան է եղել` արյունոտ, ողբերգական, կասկածելի, խնդրահարույց: Կբացահայտվե՞ն թվարկված ու շատ ավելի, շատ էլ չթվարկված դեպքերը, իրադարձությունները, հանցագործությունները, դժվար է ասել, սակայն մի բան հստակ է, որևէ մի եղելություն չի կարող արդարացում կամ ինդուլգենցիա դառնալ մյուսի համար: Այսօր, Քոչարյանի կալանավորումից հետո, շատ շատերը գրեթե հիստերիկ կերպով պահանջում են բացահայտել 1996–ը, սակայն` միայն 96–ը, ո՛չ նախորդող թվերը, ո՛չ հաջորդող, այլ միայն 96–ը: Ազնի՞վ է դա արդյոք` պատասխանը կարծես թե պարզ է: Մյուս կողմից` արդյո՞ք ազնիվ է հավասարեցնել 1996–ն ու 2008–ը, չէ՞ որ մարդը գերագույն արժեք է, պետությունը՝ մարդու և քաղաքացու կյանքի ու իրավունքների առաջնային ու գլխավոր երաշխավորը, իսկ 96–ին մարդ չի սպանվել, սա որևէ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց սա էլ մի կողմ, 1996–ի բացահայտում պահանջողները գուցե մեկնաբանեին, թե ինչո՞ւ դա չէին պահանջում ավելի քան 20 տարի, ինչո՞ւ հանկարծ հիշեցին 1996–ը, ինչո՞ւ 1998–ին, երբ իշխանությունից հեռացավ նրանց կողմից գլխավոր մեղավոր համարվող Տեր–Պետրոսյանը, նման պահանջներ չհնչեցին և ի՞նչն է այսօր փոխվել, ի՞նչ է ավելացել: Իսկ գուցե մտայնությո՞ւնը, ընդհանրապես, բոլորովին այլ հարթության մեջ: Գուցե 96–ի բացահայտում պահանջողները թաքուն երազանքնե՞ր են փայփայում չեզոքացնել 96–ը 2008–ով: Կամ գուցե պարզապես հակաքարոզչության առիթ է: Նշված տարբերակներից որի հետ գործ ունենք, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է, հանցանքը հանցագործությամբ չի չեզոքանում, ուստի, հարկ է ազնիվ լինել, շատ ազնիվ: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am