Հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր հորիզոն կբացի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում․ Սելինա Դողան

Շատ ուրախ ենք և շնորհակալ՝ լսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, իրավաբան Սելինա Դողանը: «Հայտնի է, որ Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ միջազգային հանրության հետ, այդ թվում Միացյալ Նահանգների հետ: Խորհրդարանն այլևս չի գործում, բոլոր ժողովրդավարական ինստիտուտները չեն գործում, չունեն ազդեցություն երկրի քաղաքական գործընթացներում: Ամեն ինչ հիմա կախված է նախագահից: Մենք չենք տեսնում միտում, որ պատրաստ են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Al Jazira» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը մեծ ուշադրության է արժանացել թուրքական մամուլում: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքական ԶԼՄ-ների մի մասը Փաշինյանի հայտարարությունը «պատմական» է որակել: Այս շեշտադրումն արտացոլվել է հրապարակումների վերնագրերում` «Հայաստանից անակնկալ հայտարարություն Թուրքիայի մասին», «Կարևոր ուղերձ Թուրքիային․․․Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել», «Հայաստանի վարչապետ Փաշինյանից պատմական կոչ Թուրքիային»։ Թեմային անդրադարձել են գրեթե բոլոր խոշոր լրատվական կայքերը՝ «NTV.com.tr», «Posta», «Sabah», «Milliyet», «CNNturk», «Ensonhaber», «Güneş», «Vatan», «Ahaber», «Haber3», «Cumhuriyet», «Habertürk», «Haberler», «Sondakika», «Türkiye gazetesi», «Marmara gazetesi», «Haber7» «Demokrathaber», «Diken»: Լրատվամիջոցները նույնաբովանդակ հրապարակումներում մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը, որ սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, հայկական կողմից այն բաց է, և Թուրքիան է, որ սահմանը բացելու որոշում պետք է կայացնի։ Սելինա Դողանը հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքական ազդեցություն կունենա: «Թուրքիայի ժողովրդավար հասարակությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Արդեն կան մի շարք մշակութային ծրագրեր՝ դրան ուղղված: Հույս ունեմ, որ այն կշարունակվի առողջ ճանապարհով: Բայց մենք երկար ժամանակ է՝ կոնկրետ քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ։ Ինձ համար տխուր է այդ մասին ասելը, բայց պետք է նկատել, որ հայ համայնքի մեծ մասը, որը կարևոր է այս գործընթացում, լքում է Թուրքիան: Նրանք փնտրում են այլ երկրներ ապրելու համար»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է և՛ Թուրքիայի հայերի, և՛ թուրքերի, և՛ թե հայերի համար: «Դա իսկապես կարևոր է տարածաշրջանի խաղաղության և նաև երկրների տնտեսության զարգացման համար»,- ասաց նա: Իսկ թե ինչու թուրքական լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, դիտարկմանը, թե թուրքական մամուլում միշտ չէ, որ Հայաստանի հետ հարաբերություններն են քննարկվում, Սելինա Դողանը պատասխանեց․«Պատճառն այն է, որ Թուրքիան շատ վատ դրության մեջ է միջազգային հարթությունում: Նրանք փորձեցին առավելություն ցույց տալ՝ հրապարակելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իբր հաղթող են, Հայաստանն է եկել նրանց մոտ»: Անդրադառնալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ Սելինա Դողանը հայտնեց իր կարծիքը՝ լավ աշխատանք է տանում: «Իր կաբինետում ներգրավել է երիտասարդ գործիչների: Նա, կարծես, վճռորոշ է: Ինձ միայն մտահոգում է այն, որ բավարար թվով կանանց չի ներգրավել իր կաբինետում: Ես հույս ունեմ, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նա փորձում է տնտեսությունը զարգացնել: Չեմ կարող ասել՝ իրեն դա կհաջողվի, թե ոչ, բայց նա մեծ հույս է տալիս»,- ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիայում հայ համայնքը բավականին հուզված էր Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով: «Մենք հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր հորիզոն կբացի երկու երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում»,- ասաց նա

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am