Cumhuriyet.«Հայաստանում հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել»

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը անդրադարձել է  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ անվանելով այն «21-րդ դարի անարյուն հեղափոխություն»։ «Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից արդեն ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել, բոլորը լի են հույսով և ապագայի նկատմամբ հավատով։ Երևանցիները պատմում են, որ նախկին վախի մթնոլորտը արդեն վերացել է։ Մարդիկ ժպտում են։ Մինչև հիմա բոլոր զրույցները միայն բողոքներ էին պարունակում։ Հիմա մարդիկ մտածում են, թե ինչպես կարող են լուծումներ գտնել», -գրում է հոդվածի հեղինակ Նազան Օզջանը։ Հեղինակը նկատում է, որ Երևանում, որտեղ վերջին տարիների ամենատաք ամառներից մեկն է տիրում, երջանիկ ու խաղաղ դեմքեր են հանդիպում։ Նրանք գիտակցում են, որ փոփոխությունները մի ակնթարթում չեն լինելու, բայց հավատացած են, որ փոփոխելու ուժն իրենց ձեռքերում է։ Անգամ ծանր տնտեսական վիճակը չի ստվերում հեղափոխության երջանկությունը։ Փողոցները մինչև գիշերվա 02։00-ը լի են մարդկանցով, երիտասարդները զվարճանում են, խանութներում առևտուր են անում, ռեստորաններում ազատ տեղ գտնելը դժվար է։ Օզջանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն անցավ ցույցերը կազմակերպող ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, ովքեր հանրության հետ փողոց էին դուրս եկել։ «Ամենակարևորը՝ արյուն չթափվեց։ 11-րդ օրվա վերջին, երբ Սարգսյանը հրաժարական տվեց, Երևանի փողոցներում և հատկապես Հանրապետության հրապարակում ամբոխները պարում էին», -գրում է հեղինակը։ Թերթի հետ հարցազրույցում երևանցի երիտասարդներից մեկը պատմել է, որ օրեր առաջ ՀՀ նոր վարչապետը մենակ՝ առանց թիկնապահների, քայլելով անցել է այն սրճարանի մոտով, որտեղ նա աշխատում է։ «Սովորական մարդկանց նման», -հիացմունքով հավելել է նա։ Իսկ մի կին պատմել է, թե ինչպես է նորանշանակ կրթության նախարարն աշխատանքից ազատել այն դպրոցի տնօրենին, որտեղ հակառակ հրանհանգի շարունակել են նախկինի պես ուսուցիչների համար թանկարժեք նվերների գումարներ հավաքել աշակերտներից։ Հեղինակը նկատում է նաև, որ հեղափոխությունից հետո ժողովրդի պահվածքն էլ է փոխվել։ Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ մարդիկ արդեն ավելի հաճախ գնումներ են կատարում մանր և միջին առևտրականների խանութներից, այլ ոչ թե օլիգարխներին պատկանող հսկա սուպերմարկետներից։ Օզջանը հայկական հեղափոխության մասին զրուցել է նաև Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան – փորձագետ, պոլսահայ Ալին Օզինյանի հետ, ով ներկայումս բնակվում է Հայաստանում։ Վերջինիս բնութագրմամբ՝ Հայաստանում տեղի ունեցածը իրականում հեղափոխություն չէր, քանի որ որևէ համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել․ դա իշխանափոխություն էր։ Սակայն նախկին իշխանությունների որդեգրած, ծանոթ- բարեկամության և կաշառքի վրա հիմնված պետությունը փոխելու, իշխող խմբին իշխանությունից հեռացնելու տեսակետից երևույթն իրոք հեղափոխական բնույթ ուներ։ Օզինյանի խոսով՝ հեղափոխության շնորհիվ Հայատանը վերադարձել է «գործարանային կարգավորումների»։ Աղբյուր`    Cumhuriyet.com.tr

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am