Իրացվել են Վանուշ Խանամիրյանին նվիրված հուշ-երեկոյի կեղծ տոմսեր

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր, որոնք, ենթադրաբար, պետք է տեղի ունենային երկու տարբեր օրերի, սակայն տոմսերում մատնանշված օրը պարզել են, որ իրականում նման միջոցառումներ նախատեսված չեն եղել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են իրականում չնախատեսված մշակութային միջոցառման կեղծ տոմսերի իրացման հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այսպես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առերեւույթ խարդախությունն իրականացվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորների կողմից։ Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը՝ ծնված 1976թ, իրականում չնախատեսված մշակութային միջոցառման մասնակցության կեղծ տոմսերի իրացմամբ տարբեր անձանցից գումարներ հափշտակելու շուրջ 2016թ. մայիսին նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ կալանավորի հետ, ծրագրել ու մշակել է կալանավայրից առերեւույթ հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում: 42-ամյա տղամարդը, համացանցի միջոցով ձեռք է բերել տարբեր պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների ու ընկերությունների հեռախոսահամարները, զանգահարել եւ դրանց տնօրեններին ներկայացել իբրեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից, տեղեկացրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված ենթադրյալ միջոցառման կազմակերպման մասին եւ առաջարկել գնել տոմսեր: Իսկ նույն ՔԿՀ-ի մյուս կալանավորը, մոլորեցնելով ազատության մեջ գտնվող իր ծանոթներին, նրանց միջոցով իրականացրել է այդ տոմսերի առաքում-վաճառքը, դրանց գումարների հավաքագրումը: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ընկերությունների հետ, իսկ կեղծ տոմսերից ստացված գումարները հափշտակվել են: Բացի այդ, 42-ամյա կալանավորը, գայթակղվելով կատարված առերեւույթ խարդախության հաջողությունից, 2016թ. սեպտեմբերին շարունակել է նույն գործունեությունը, այս անգամ՝ միանձնյա: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 42-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մյուս կալանավորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 42 անձ ճանաչվել է տուժող։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am