««Մարդասիրական մղումներից դրդված» փորձում են վերականգնել հայ բնակչության սպանդի կազմակերպիչների հուշաքարը». Արցախի ՀԿ-ներն ահազանգում են

Վերջին օրերս Արցախյան հանրության շրջանում խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացրել Ակնայում (նախկինում՝ Աղդամ) Ադրբեջանի ազգային հերոս, Աղդամի գրոհայինների գումարտակի առաջին հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի վերականգնումը մեր որոշ հայրենակիցների կողմից: 90-ականների սկզբներին՝ Արցախյան ազատամարտի շրջանում, Աղդամն ադրբեջանական բանակի հզոր ռազմական հենակետերից մեկն էր, որտեղից զոր ու գիշեր հրետակոծվում էին ինչպես մերձակա հայկական գյուղերը, նույնպես և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Գրեթե անդադար էին այդտեղից իրականացվող ելուզակային հարձակումները հայկական բնակավայրերի վրա, այդ թվում՝ անձամբ Ալլահվերդի Բաղիրովի և նրա գլխավորած գումարտակի անմիջական մասնակցությամբ։ Արցախահայության ցեղասպանությանն ուղղված այդ բարբարոսական գործողությունների հետևանքով հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ են զոհվել՝ երեխաներ, կանայք ու ծերունիներ։ Ի վերջո, Արցախի Ինքնապաշտպանության ուժերին 1993թ. հուլիսի-22-23-ին հաջողվեց փայլուն ռազմագործողության արդյունքում՝ հայ քաջորդիների արյան ու կյանքի գնով իսպառ չեզոքացնել թշնամու ՙգայլաորջ՚ դարձած այդ հենակետը։ Եվ հիմա մեր ինչ-ինչ հայրենակիցներ, այսպես կոչված, «մարդասիրական մղումներից դրդված» փորձում են վերականգնել հայ բնակչության սպանդի կազմակերպիչ դահիճներից մեկի հուշաքարը։ Մենք՝ Արցախի Հանրապետության հասարակական կառույցները, խստիվ դատապարտում ենք այդ հակազգային քայլը՝ որակելով այն որպես հայ ժողովրդի ազգային ինքնասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, Հող հայրենիի ազատագրությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոս նահատակների հիշատակի անարգմանն ուղղված իրողություն։ Ադրբեջանում առայսօր պետական և հասարակական մակարդակներով շարունակվում է հայատյաց քաղաքականությունը։ Պղծվում, ջարդվում, ոչնչացվում են հայկական շիրմաքարերը և պատմամշակութային հուշարձանները: Ի տարբերության՝ Արցախում պետական ու հանրային հոգածության տակ են գտնվում մահմեդական հոգևոր նյութական արժեքները, այդ թվում՝ Շուշիում և Ակնայում առ այսօր մնայուն մզկիթները, որոնց տարածքում կանգուն են ադրբեջանական գերեզմանաքարերը, աշխատանքներ են տարվում, մասնավորապես, Շուշիի պարսկական մզկիթի վերականգնման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք միանգամայն օրինաչափ ու տրամաբանական ենք համարում, որ մեր մի խումբ հայրենասեր երիտասարդներ, որոնցից շատերի հարազատները նահատակվել են Ազատամարտում, ի պատասխան ջարդել են այդ տխրահռչակ հուշաքարը: Անկասկած, նրանց այդ վարմունքը զուտ արժանապատվության և ինքնասիրության արտահայտություն էր։ Եթե հարևան երկրում չկա հայ ժողովրդի նկատմամբ հանդուրժողականության որևէ նշույլ, ապա ինչ խոսք կարող է լինել մեր կողմից նույն այդ հանդուրժողականության դրսևորման մասին: «Հայկի Սերունդ» ՀԿ ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն Արցախ» ՀԿ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ «Առաջ Արցախ» ՀԿ «Միացյալ Արցախ» ՀԿ «Հանուն Հայրենիքի» ՀԿ «Իրազեկ սերունդ» ՀԿ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am